ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 385.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.17 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 387-389 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443 դրամով, վաճառվում է 451-454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.72-4.86 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386.6 դրամով:
Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: