Print this page

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել

By Հունիսի 24, 2025 57

Իրանի հետ հրադադարի ֆոնին Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն հայտարարել է. «Չնայած ֆենոմենալ նվաճումներին, մենք պետք է անսասան մնանք: Մեր առջև շատ մարտահրավերներ կան: Մենք պետք է կենտրոնացած լինենք, դափնիների վրա հանգստանալու ժամանակ չկա»: Դրա մասին գրում է Times of Israel-ը։

«Մենք կարևոր գլուխ ենք ավարտել, բայց Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել։ Մենք մտնում ենք նոր փուլ, որը կհիմնվի ներկայիս գործողության նվաճումների վրա։ Մենք տարներով հետ ենք տարել Իրանի միջուկային ծրագիրը, և նույնը վերաբերում է նաև նրա հրթիռային ծրագրին։ Այժմ ուշադրությունը կրկին Գազայի, պատանդներին տուն վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը տապալելու վրա է», -հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24