Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան
Հունիսի 25, 2025

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով, և ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24–ին, Factor.am–ի հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման պլանը պատրաստ է։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ  Նիկոլ Փաշինյանը նշել էր որ հանձնարարական է տվել պետական կառույցներին՝ գտնել մեխանիզմներ, որ փոխհատուցվի ՀԷՑ–ի կողմից ժողովրդին պատճառված վնասը, Մհեր Գրիգորյանն ասաց. «Գիտեք, հանձնարարականը եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Այո, կա հանձնարարական և աշխատանքները ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշում  ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել:

Ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն, առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի»։

Հարցին՝ ինչպե՞ս է մասնավորի գույքը պետականացվում, ի՞նչ մեխանիզմներ կան, փոխվարչապետն արձագանքեց. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։ Ես կարծում եմ մեր գործողությունները կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և  Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։

Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել «էներգետիկայի մասին» օրենքը մի հատ թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, կրիտիկական ենթակառուցվածքներ էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան։ Այդ իմաստով ես այս պահին էլ ավել բան չէի ցանկանա ասել կամ մեկնաբանել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀԷՑ-ը գրավադրված է, արդյոք դա խնդիր չի ազգայնացնելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ որոշակի նկարագրություն օրենսդրությամբ կա, թե այդ դեպքերում ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անել։

Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական, առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը և վստահեցնում եմ, որ այդ պարագայում որևէ արտառոց իրավիճակ չի լինի»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը կապ է պահպանում Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի շուրջ իրավիճակի հետ կապված. Կրեմլ

Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ. Առողջապահության նախարարը՝ ընդդիմադիրներին

Կատարում ԱՄՆ բազային հասցված հրթիռային հարվածը համապատասխանել է ՄԱԿ կանոնադրությանը. Արաղչի

ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի տունը

Այս պահին Բագրատ Սրբազանը ձերբակալված է, վստահ եմ՝ կալանավորման միջնորդություն կներկայացնեն. փաստաբան

Բագրատ Սրբազանի հետ բերման են ենթարկել նաեւ Հրայր Սարկավագին. փաստաբան

Հիմա արդեն կշփվես բացառապես հայկական ուժային կենտրոնների հետ. Ռուբեն Ռուբինյան

Դե էլ չասենք հոսանքի անջատումների սպոնսորը ով է. «Մեծ բարերար», որ թքած ունի ՀԷՑ–ի ու ՀԷՑ–ի բաժանորդների վրա. Փաշինյան

ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել «Սրբազան Պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների մասնակցությամբ

Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները տարան Բագրատ Սրբազանին. իրավիճակը լարվեց

Իսրայելի ՊՆ-ի հայտարարությունը

Զելենսկին ծանր վիճակում է. Թրամփ

Թեհրանում շաբաթ տեղի կունենա իրանցի բարձրաստիճան հրամանատարների եւ գիտնականների պետական հուղարկավորությունը

«Տհաճ ճնշող շոգեր դեռ չենք զգացել ու չենք սպասում». Գագիկ Սուրենյան

Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. Փաշինյան