Print this page

Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան

By Հունիսի 24, 2025 28

ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է։ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ  այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։  

«Սա համագործակցության նոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրում։

Շատ կարևոր է, որ անցյալ տարվա հուլիսին մենք որոշեցինք առաջ շարժվել այս երկխոսության ուղղությամբ։ Աշխատանքները շարունակվում են»,-նշել է Մարագոսը։

ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ այս պահին իրականացվում է կոնկրետ աշխատանք Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզային ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Այդ ծրագիրը կոչված է ուղղորդելու ոլորտային բարեփոխումները։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24