Print this page

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

By Հունիսի 23, 2025 41

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ավիահարվածներն իրավական հիմք չունեն, չնայած Ֆրանսիան համամիտ է Թեհրանի՝ միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու ցանկությունը։

«Նույնիսկ եթե Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացումը համարենք արդարացված՝ հաշվի առնելով մեր նպատակները, դրա համար իրավական շրջանակ չկա։ Մենք պետք է ասենք այնպես, ինչպես կա. այս հարվածներն անօրինական են։ Չնայած Ֆրանսիան համաձայն է Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու նպատակի հետ, սակայն կարծում ենք, որ դրան կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Մակրոնը Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Հիշենք, որ հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Իրանի միջուկային ծրագրի երեք կարևոր օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի վրա։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գործողության նպատակն էր Իրանի միջուկային ներուժը ոչնչացնելը կամ զգալիորեն թուլացնելը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24