Print this page

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը

By Հունիսի 23, 2025 65

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած տելեգրամյան ալիքի  և 24news-ի հաղորդմամբ՝ Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտվել է Ադրբեջանի օդային տարածքից։

Ըստ աղբյուրի՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարժվել են երկրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ, ապա Կասպից ծովի վրայով մուտք գործել Իրանի օդային տարածք և իրականացրել հարձակումը Թեհրանի վրա։

Աղբյուրը պնդում է, որ Բաքվի իշխանությունների համագործակցությունը Իսրայելի հետ այս գործողության համատեքստում չի կարող անտեսվել։ Ըստ հրապարակման՝ կատարված հարձակման համար անհրաժեշտ է պատասխանատվություն և արդարություն՝ ի շահ իրանական ժողովրդի։

Rate this item
(0 votes)

Latest from Live24