Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարձակում էր գործել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Հարձակումից հետո ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր երկրի քաղաքացիներին ուղղված նախազգուշական հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախազգուշացում է արվել Թուրքիայում, Հորդանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրաքում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների և վերոնշյալ երկրներ մեկնողների համար ու ընդգծվել, որ պետք չէ մասնակցել բողոքի ակցիաներին, ցույցերին և տարաբնույթ միջացառումներին։
ԱՄՆ-ի նախազգուշացումը վերաբերում է Թուրքիայի հարավ-արևելյան 22 նահանգներին, ինչպես օրինակ՝ Ադանային, Բինգյոլին, Բիթլիսին, Դիարբեքիրին,Քահրամանմարաշին, Մալաթիային և Մուշին։