Print this page

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը

By Հունիսի 22, 2025 25

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման վերաբերյալ: Հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։

«Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները, որոնք հաջորդել են Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ այս «անպատասխանատու որոշումը ... կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը», ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

«Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է», - հավելել է նախարարությունը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24