Print this page

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը

By Հունիսի 21, 2025 29

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք արտադրել մի քանի շաբաթվա ընթացքում՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը, որով նա վստահեցնում էր, թե Թեհրանը չի ձգտում ստեղծել նման զինատեսակ։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Գաբարդի հայտարարությունն արվում է ամիսներ անց այն բանից հետո, երբ նա մարտին Կոնգրեսում ցուցմունք էր տվել, որ Իրանը ունի համապատասխան նյութերի պաշար, սակայն այդ պահին զենք չէր ստեղծում։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նշել է, որ իր այդ հայտարարությունները խեղաթյուրել են որոշ լրատվամիջոցներ։

Գաբարդի դիրքորոշման փոփոխությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե նա սխալվել է, և ըստ հետախուզության՝ Իրանը ունի մեծ քանակությամբ նյութ և կարող է ունենալ միջուկային զենք մի քանի ամսվա ընթացքում։շ

Իրանի իշխանությունները կրկին վերահաստատել են, որ իրենց միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ և երբեք նպատակ չի ունեցել ստեղծել միջուկային զենք։

Rate this item
(0 votes)

Latest from Live24