Print this page

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

By Հունիսի 21, 2025 28

Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է առաջադրել 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին ճգնաժամի ժամանակ վճռական դիվանագիտական միջամտության համար։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու»-ն, համապատասխան պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 21-ին:

Իսլամաբադը նշել է, որ Թրամփի միջամտությունն էական դեր է խաղացել երկու միջուկային պետությունների՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացման և հնարավոր լայնամասշտաբ հակամարտության կանխման գործում, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց համար։

«Տարածաշրջանային քաոսի աճի պայմաններում նախագահ Թրամփը ցուցաբերեց մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն՝ ակտիվ դիվանագիտական ներգրավվածությամբ թե՛ Իսլամաբադի, թե՛ Նյու Դելիի հետ, ինչի շնորհիվ կանխվեց իրավիճակի սրումը»,– ասված է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24