Print this page

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

By Հունիսի 21, 2025 40

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվում է հունիսի 21-22-ին Ստամբուլում։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»-ը, Արաղչին Ստամբուլ է ժամանել շաբաթ առավոտյան և հանդես է գալու մի շարք ելույթներով, որոնցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվելու Իրանի տարածքի նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված վերջին հարվածներին։

Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի չհրահրված ագրեսիան Իրանի տարածքում Թեհրանին այլընտրանք չթողեց, քան պաշտպանել իր ժողովրդին և երկրի անվտանգությունը՝ պատասխան հարված հասցնելով։

Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները, որոնք սկսվել էին մոտ մեկ շաբաթ առաջ, ստացել են խիստ արձագանք Իրանի զինված ուժերի կողմից, իսկ այդ պատասխաններից հետո Իսրայելի պաշտոնյաներն անցել են սպառնալիքների՝ կոչ անելով իրանցիներին տարհանել քաղաքները։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը կարևորում է ԻՀԿ հարթակը՝ իսլամական երկրների համախմբման և ագրեսիան մերժելու համար:

Rate this item
(0 votes)

Latest from Live24