Print this page

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միանալու հարցը․ Jerusalem Post

By Հունիսի 20, 2025 21

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և մի շարք բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ բանակցություններ են վարում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ Իրանի դեմ հարձակումներին ԱՄՆ-ի հնարավոր միանալու ֆոնին, հայտնել Է Jerusalem Post թերթը:

«Վարչապետ Բենիամին ՆեթանյահունԻսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և իսրայելցի այլ պաշտոնյաներ հանդիպել են Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Հանդիպումը կայացել է այն պահին, երբ ԱՄՆ-ն քննարկում էր՝ միանալ Իսրայելին Իրանին հարվածելու հարցում»,-հայտնել Է հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24