ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը The Daily Show հաղորդման ժամանակ կոչ է արել գործող նախագահ Դոնալդ Թրամփին «մեղմացնել» Իսրայելի և Իրանի միջև առկա հակամարտությունը։ Այս մասին գրում է nypost.com-ը:
Մինչ այժմ ԱՄՆ-ն խուսափել է հակամարտությանն անմիջական ներքաշվելուց, բայց օգնել է Իսրայելին խոցել Թեհրանից արձակված հրթիռները։ Այնուամենայնիվ, կան որոշ նշաններ, որ Թրամփի վարչակազմը կարող է ավելի անմիջականորեն ներգրավվել հակամարտությանը։
«Պարոն Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ։ Այսինքն՝ նա իշխանության է եղել վերջին 20 տարվա մեծ մասը», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը։