ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 384.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.42 դրամ (նվազել է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-384.5 դրամով, վաճառվում է 388-389 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով, վաճառվում է 445-450 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.87 դրամով, վաճառվում է 4.96-5.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388-388.5 դրամով:
Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 445 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.92 դրամով: