Print this page

Երևանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է արել

By Հունիսի 19, 2025 12

Ռուսաստանի քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով: Տեղեկացրել է Երևանում ՌԴ դեսպանատունը, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Հայտնում ենք իրանա-հայկական սահմանի «Նորդուզ» կամ «Ագարակ» սահմանային անցումով ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեկնելու լրացուցիչ տարբերակների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպանատանը հավելել են, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար բաց է, անցումն ազատ է վավեր արտասահմանյան կամ ներքին անձնագրերով, նախնական ծանուցումներ չեն պահանջվում: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24