Print this page

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

By Հունիսի 19, 2025 74

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ընդամենը մի քանի շաբաթ հեռու է» միջուկային զենք մշակելուց, հաղորդում է CNN-ը։

«Ես կարծում եմ, որ նրանք կօգտագործեին դա», -նշել է նա։

Սակայն Թրամփի հայտարարությունը հակասում է հետախուզության եզրակացություններին։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտին վկայություն է տվել, որ ԱՄՆ հետախուզական համայնքը «շարունակում է հավատալ, որ Իրանը միջուկային զենք չի մշակում, և որ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին չի թույլատրել միջուկային զենքի ծրագիր»։

Այս շաբաթվա սկզբին CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզությունը գնահատում է, որ Իրանը չի մշակում միջուկային զենք և, ըստ գնահատականին ծանոթ չորս անձանց, միայն երեք տարվա ընթացքում կկարողանա միջուկային զենք արտադրել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24