Print this page

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

By Հունիսի 18, 2025 54

Իսրայելում սպառվում են Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների պաշարները, հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: 

Թերթը նշել է, որ դա մտահոգություններ է առաջացրել Իրանից արձակվող բալիստիկ հրթիռներին Իսրայելի հակազդման կարողության առիթով, եթե երկու երկրի միջև հակամարտությունը շուտով չկարգավորվի։

Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղյակ են եղել պաշարների հետ կապված խնդիրներին, և Վաշինգտոնն իր համակարգերով ուժեղացնում էր Իսրայելի պաշտպանությունը ցամաքում, ծովում և օդում:

«Հունիսին հակամարտության սրումից ի վեր Պենտագոնը մեծ քանակությամբ հակահրթիռային պաշտպանության միջոցներ է ուղարկել տարածաշրջան, և այժմ մտավախություն է առաջացնում նաև ԱՄՆ-ում որսիչների պաշարների չափազանց արագ սպառումը»,- գրել է պարբերականը:

Իսրայելական Arrow հակահրթիռային համալիրը ստեղծվել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ և իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի մասն է:

Rate this item
(0 votes)

Latest from Live24