Print this page

«ՀԷՑ-ի Էն աշխատողները, ովքեր կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, կխրախուսվեն»․ Նիկոլ Փաշինյան

By Հունիսի 18, 2025 20

Եթե այդ ահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ»,- այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանին աջակցելու համար դատարանի մոտ ստիպողաբար բերում են ՀԷՑ–ի աշխատակիցներին։

«Ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակների զգուշացնում էի, որ շուտով կառավարությունը ԶՊՄԿ-ում ունենալու է փայաբաժին և բոլոր այն մարդիկ, որոնք ստիպողաբար տանում էին ցույցերի, ազատվելու են աշխատանքից։ Դա ես ասել եմ 2021–ի հունիսին և սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից։ Շատերը աղերսագրերով, մեղայագրերով հիմա գալիս են կառավարություն, ասում են՝ խնդրում ենք՝ մեզ հետ ընդունեք, սխալվել ենք․․

Հիմա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն։ ՀԷՑ–ի այն աշխատողները, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Հետո չասեն՝ վայ, բա գիտեք․․․ ԶՊՄԿ-ի «ուժեղ» էն ուժեղ տղերքի նման էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն։ Ոչ մեկին ներում չի լինելու։

Երկրորդը՝ էն աշխատողները, որոնք կհրաժարվեն, կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, ոչ մեկը չի ազատվի․․․ Ովքեր իրավապահ մարմինների հետ կհամագործակցեն, կխրախուսվեն։ Նրանք, որոնք կհրաժարվեն մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա, մենք կկարողանանք նրանց պաշտպանել։ Պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ հետո «Տաշիր պիցցա»–ում կկարողանան աշխատել, թե չեն կարողանա․․․»,- նշեց Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24