Print this page

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին. Ալեն Սիմոնյանի արձագանքը Սոլովյովին

By Հունիսի 18, 2025 38

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ռուսական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովի ելույթին, որի ընթացքում վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Սիմոնյանը, մասնավորապես, ասել է.

«Այս հեռուստատեսային այլանդակը կարծում է, որ իրավունք ունի երկրի ղեկավարին պիտակավորել ստոր խոսքերով, կոչ անել Հայաստանի ժողովրդին քաղաքական գործողությունների՝ օրինական ընտրված կառավարության դեմ, խաղալ զգացմունքների հետ, տարածել այս ամբողջ էժանագին զառանցանքները՝ ներկայացնելով այն խղճուկ դերասանական խաղով, և միևնույն ժամանակ հույս ունենալ, որ բավական է պարզապես ասել՝ «Սա ներքին գործերին միջամտություն չէ», և վե՞րջ։

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, նրա ղեկավարության և ժողովրդի նկատմամբ ատելության ու վիրավորանքի գիտակցված տարածում։

Պետական հեռուստաալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին և միայն խոր զզվանք առաջացնում Հայաստանի բնակչության շրջանում։

Հուսով եմ, որ իմ ռուս գործընկերները, որոնց հետ մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք նման միջադեպերը, կարձագանքեն, և որ հայ հասարակությունը նույն ալիքով, նույն շքեղ «գեղարվեստական» ձևով կլսի հստակ ներողություն»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24