Print this page

Իսրայելը մի քանի անակնկալ է պատրաստել Իրանի համար. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան

By Հունիսի 17, 2025 21

Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ, ամերիկյան Merit Street հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը։

«Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել: Երբ փոշին նստի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ (Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ) փեյջերի գործողությունը գրեթե դատարկ բան կթվա», – ասել է Լեյթերը։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր մասերում տեղի ունեցան կապի սարքերի, հիմնականում՝ փեյջերների և ռատիոների բազմաթիվ պայթյուններ։ Հանրապետության իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3,000-ը։

«Հեզբոլլահը» պայթյունների համար մեղադրել էր Իսրայելին։ Իսրայելի պաշտոնյաները հետագայում հաստատել են, որ գործողությունը կազմակերպվել էր երկրի հետախուզական ծառայությունների կողմից։

Rate this item
(0 votes)

Latest from Live24