Print this page

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը խոստացել է, որ Իրանում գործողությունները շուտով կընդլայնվեն

By Հունիսի 17, 2025 21

Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար գեներալ-մայոր Շլոմի Բինդերը հայտարարել է, որ իր ենթակաները շուտով ստիպված կլինեն ավելի խոշոր մասշտաբով գործել Իրանի տարածքում։

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Դուք տվյալներ ձեռք բերեցիք, որոնք ճանապարհ հարթեցին դեպի Թեհրան և թույլ տվեցին հարված հասցնել Իրանի բարձրագույն հրամանատարությանը։

Շուտով դուք կսկսեք գործել նաև այլ շրջաններում։ Դուք ապացուցել եք, որ կարող եք ճեղքել սահմանները և հասնել ցանկացած նպատակի», – ասել է Բինդերը հետախուզության սպաներին։

Բինդերը խոստացել է, որ Իսրայելը մոտ ապագայում հարվածներ կհասցնի Իրանի ավելի զգայուն թիրախների։

Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, հետախուզությունը չպետք է մոռանա պայքարը միանգամից մի քանի ճակատներում մղելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Գազայի հատվածում՝ այնտեղ մնացած պատանդներին ազատելու համար։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։

Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24