Print this page

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

By Հունիսի 15, 2025 94

Չնայած Իսրայելի օդային տարածքի փակ լինելուն՝ վերջին օրերին ԱՄՆ-ից օդային կամուրջ է ստեղծվել՝ ժամանակակից ծանր սպառազինություններ մատակարարելու համար։ Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, ըստ իսրայելական KАН հեռուստաալիքի լրագրող Իթայ Բլյումենթալի հաղորդման, գրում է MIG News-ը։

Մատակարարվում են ինչպես ծանր, այնպես էլ հակաբունկերային ռումբեր։

Սպառազինությունները մատակարարվում են Եվրոպայում և ԱՄՆ-ում տեղակայված ամերիկյան բազաներից։

KАН-ի ռեպորտաժում նշվում է, որ սպառազինություններ են մատակարարվել նաև վերջին մեկ օրվա ընթացքում՝ Իրանի ուղղությամբ հարվածների ակտիվացման ֆոնին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24