Print this page

Թուրքական հեռուստաալիքն Ադրբեջանն ավելացրել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում. «Քրդստանի ձայնը»

By Հունիսի 15, 2025 23

Թուրքական SZC հեռուստաալիքն Ադրբեջանի Հանրապետությունը ներառել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում, հաղորդում է «Քրդստանի ձայնը» Telegram ալիքը։

Ավելի վաղ, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածությունը։ 

«Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը... Ընդգծվել է որևէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24