Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր
Հունիսի 16, 2025

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր

Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այս մասին հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել է Ահմեդաբադի ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկը։

Նա նշել է, որ ոստիկանությունը, հրշեջները և այլ ծառայությունները րոպեների ընթացքում հասել են վթարի վայր։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Reuters գործակալությունը նշում է, որ ինքնաթիռը հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները հայտնել են, որ վթարի վայրից հանել են 30-ից 35 մարմին։

Times Now հնդկական անգլիալեզու պարբերականը հաղորդում է, որ 110 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Այնուամենայնիվ, այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։

BBC-ն զրուցել է թռիչքների անվտանգության մասնագետ Մարկո Չանի հետ, որը նշել է, որ ինքնաթիռի կործանման պահին եղանակային պայմանները կայուն են եղել, տեսանելիությունը լավ է եղել, քամին՝ բավական թույլ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտնել է ճգնաժամի արձագանքման թիմերի ստեղծման մասին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Հնդկաստանում։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգությունը «ցնցել և տխրեցրել է մեզ»։ Մոդին հայտնել է, որ կապի մեջ է նախարարների և իշխանությունների հետ, որոնք օգնություն են ցուցաբերում տուժածներին։

Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։

Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։

Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի և Իսրայելի միջև ռազմական լարվածությունը մեծացնում է ճառագայթային վթարների ռիսկը. Գրոսսի

Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա․ ֆինանսների նախարար

Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկnհnլային խմիչքnվ բեռնատարների բացթողնման տեմպերից. էկոնոմիկայի նախարար

«Նարեկ Մալյանի և Աղվան Վարդանյանի երկխոսության այս հատվածը գրական գործ է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԱՄՆ-ն թույլ է տալիս Իսրայելին՝ հարձակվել մեզ վրա. Փեզեշքիան

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Իրանը հրաժարվել է հրադադարի շուրջ բանակցություններից․ Reuters

Նախատեսվում է ձեռք բերել 45 տրոլեյբուս

«Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը»․ Փեզեշքիան

Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր

«Աղվան Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»․ Էդգար Ղազարյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

«Հայաստան» խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով, տորպեդահարում է իմփիչմենթի գործընթացը․ Նարեկ Մալյան

Բյուջեի դեֆիցիտը 2026–ին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. այս տարի այն 5.5 տոկոս է. ՀՀ ֆինանսների նախարար

Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ