Live24
Հուլիսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների պայմանները և նշել, որ պատրաստ է «թեկուզ հենց վաղը» նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Պուտինն ասել է ՌԴ արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Որպես խաղաղության նախապայման՝ Պուտինը նշել է, որ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։

«Հենց Կիևում հայտարարեն այն մասին, որ պատրաստ են նման որոշման, և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից մենք անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհրամայենք դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Նա նաև երաշխավորել է ուկրաինական զորքերի անխոչընդոտ և անվտանգ դուրսբերումը, եթե Կիևը նման որոշում ընդունի։

Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է հասնել ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման։

Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է անցկացնում միգրացիոն քաղաքականության բարելավման հարցի շուրջ։

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։ 

Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300,000.0 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, ավարտվել են նաև արտաքին լուսավորության և բարեկարգման աշխատանքները:

Անհրաժեշտություն է առաջացել թաղամասում կառուցել խմելու ջրի օրվա կարգավորման ջրավազան, ինչպես նաև կատարել բարձրավոլտ էլեկտրական հենասյուների ապամոնտաժման և բնակելի տների էլեկտրասնուցման աշխատանքներ, որի մասով «ՀԷՑ» ՓԲԸ հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ կատարվել են:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ քննարկվել են բնակելի տների բաշխման և օբյեկտի ավարտական գործընթացը կազմակերպելու հարցերը, որոնք նախատեսված է ավարտել 2024 թ. մայիսին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները երկարաձգել:

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»:

Ուկրաինան ռուսական կողմին է հանձնել ռազմական գործողությունների գոտում 32 զոհվածի մարմինները։

Այս մասին գրում է РБК-ն՝ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևին հղումով։

Խորհրդարանականի խոսքով, Կիևն ի պատասխան ստացել է 254 դի։ 

Մինչ այս կողմերը գերիներին փոխանակել են «75-ը 75-ի դիմաց» ձևաչափով։ 

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում համեմատել է Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատների հայտարարությունները՝ կապված երկու երկրում զանգվածային բողոքի ակցիաների հետ:

Զախարովան առաջարկել է զգալ հունիսի 13-ին Հայաստանի և մայիսի 2-ին Վրաստանի վերաբերյալ արված երկու հայտարարության միջև տարաբերություն:

«Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատն հայտարարության մեջ։

Մինչդեռ Վրաստանում ցույցերի առնչությամբ հայտարարությունում նշվում է. «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ձայնը լսելի լինելու նրանց իրավունքին։ Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»:

«Ահա և ամբողջ ժողովրդավարությունը. մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից կազմակերպած անկարգություններին: Սա հստակ պատկերն է «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի», որտեղ Միացյալ Նահանգները, ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար», – եզրակացրել է Զախարովան։

 
 

Արևմուտքում ռուսական ակտիվների սառեցումը գողություն է, որն անպատիժ չի մնա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արևմուտքի երկրներն այժմ սառեցրել են ռուսական ակտիվներն ու արժութային պահուստները։ Հիմա մտածում են, թե ինչպես կարելի է գոնե ինչ-որ իրավական հիմք գտնել, որ դրանք վերջնականապես յուրացվեն։ Բայց չնայած բոլոր հնարքներին` գողությունը, անշուշտ, գողություն կմնա: Եվ մյուս կողմից` անպատիժ չի մնա,», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` հարցն այն է, թե ով է հաջորդը ակտիվների առգրավման հերթում, իսկ դա կարող է լինել յուրաքանչյուրը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուժային կառույցներում աշխատած ընկերներս գուցե շտկումներ կանեն։

Երեկվանից մտածում եմ. եթե ես լինեի ոստիկանապետ, ունենայի խնդիր փակ պահել մի փողոց, ունենայի մտավախություն, որ մարդաշատ ցույցի մասնակիցները կարող են ագրեսիվ լինել, ի՞նչ կանեի։

Կշարեի 4-5 շարքով վահաններով ու սաղավարտներով ոստիկաններ, որպեսզի առարկաներ նետելու պարագայում կարողանան պաշտպանվել («կրիա» դասավորվածության անցնելու պատրաստվածություն ունեն մեր ոստիկանները)։ Ոստիկանների ու ցուցարարների միջև կանցկացնեի փշալար ամբողջ փողոցի լայնքով` կես մետր թողնելով անհրաժեշտ շարժի համար։ Փշալարի առկայությունը կարող էր միայն քաղաքական շահարկումների պատճառ դառնալ, բայց հո իմ խնդիրը չի քաղաքական հարցեր լուծելը, ես անվտանգությունն եմ ապահովում։

Վահաններով շարքի մեջ կկանգնեցնեի արցունքաբեր գազ օգտագործող 4-5 ոստիկան, ովքեր կարող էին սաստել ամենաագրեսիվ, փշալարն ու վահանները անցնել փորձող ցուցարարներին։

Շարքի թիկունքում կտեղակայեի մեկ կամ երկու ջրցան մեքենա, որը կօգտագործեի ինչպես խմբային հարձակման, այնպես էլ հրկիզումների դեպքում։

Այս հատուկ միջոցները կծառայեին անհրաժեշտության դեպքում հնարավոր նվազ վնաս պատճառելուն։

Տեղում ծառայության ղեկավարումը ու ցուցարարների հետ հաղորդակցությունը կհանձնարարեի այն ոստիկաններին, ովքեր առավել հավասարակշռված են, նաև հարգանք են վայելում ցուցարարների մոտ, օրինակ Լևոն Ղազարյանին։

Հաշվի առնելով հավաքի մարդաշատ լինելը, հույսս չէի գնի ձեռքի մեգաֆոնի վրա, ավելի հզոր բարձրախոս կբերեի, որպեսզի օրինական պահանջ ներկայացնելիս այն լսելի լինի հավաքի մասնակիցներին։

Թվարկված միջոցների թիկունքում, անվտանգ հեռավորության վրա կպահեի ոստիկանական ուժեր, ինչքան կարող եմ, այդ թվում հատուկ ստորաբաժանումներ, ավելի լուրջ հատուկ միջոցներ, որպեսզի եթե հնարավոր բախումները վերաճեն բռնի հանցագործությունների, ամբողջ ներուժով ներգրավվեն։

Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար).

Մի շարք վահաններով պատ կկազմեի, դրանց առաջ կբերեի ինչ որ անհասկանալի սնկանման ոստիկանների, նրանց անմիջապես թիկունքում կունենայի անպաշտպան ոստիկանների հոծ բազմություն, դրանց թիմունքում հիշատակածս «կրիան», էս ամեն ինչի մեջ շարքերի խախտումով կվազվզեին անհավասարակշիռ կարմիր բերետավորները, կքաշքշեին ցուցարարներին, շշեր կնետեին, կծեծեին մարդկանց։

Այդ ընթացքում լարվածությունը կփորձեին զսպել իրենց հերթին լարված այն ոստիկանները, ումից ցուցարարները ամենաշատն են զզվում, օրինակ` հավաքի մասնակիցների պատկերացումով` Ադրբեջանին հող հանձնելը հեշտացնող Կարեն Հակոբյանը, կամ նրբանկատագույն մի անձնավորություն` Հայկազ Ջոմարդյանը, կամ հենց ես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանս, որ վերջին 10 օրը անընդհատ կռվի մեջ եմ մտնում ու չեմ կարողանում լեզու գտնել ցուցարարների հետ։

Վերջում էլ կտեսնեի, որ էլ իրադրության տերը չեմ, կհրամայեի ամենավտանգավոր հատուկ միջոցներից կիրառել ամենավտանգավոր եղանակով` առանց նայելու նռնակներ նետել մարդկանց ոտքերի տակ»։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻՆ կայացել է։

Կեցցե Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻՆ,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Աղբյուրը` Հովիկ Աղազարյան

«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման տերը ժողովուրդն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այն նմանությունները, որոնք երբեմն տեսնում են 2018 թվականին իրականացված գործողությունների միջև, ընդամենը ամբողջ աշխարհում տարածված ոչ բռնի, խաղաղ անհնազանդության մեթոդներն են, որոնք, վստահեցնում եմ ձեզ, Փաշինյանը չի հորինել, իրեն 2018 թվականին թղթի վրա գրել, տվել են, որ՝ «կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կճղվի, քանի որ դու ու բանակն անհամատեղելի եք ու ամբողջ կյանքդ բանակին թշնամի ես եղել, եղել ես ծախու խմբագիր և այլն, պետք է զինվորական մայկա հագած լինես, հետո մի աղջիկ ներքնազգեստով ինչ-որ բան կփակի, դու կպառկես այսինչ տեղը, զույգը կգնա ոստիկանական շարքերի դիմաց ու կհամբուրվի», սրանք տեղի են ունեցել բոլոր երկրներում՝ արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված փողոցային գործողությունների ժամանակ»,- ասաց Մամիջանյանը՝, նկատելով, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ժամանակ երբեմն նկատվում են որոշակի տեխնիկական թերություններ, քանի որ իրենց այդ ամենը թղթով դրսից տվող չկա։

«Կարծում եմ՝ դա պետք է վստահություն ներշնչի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ 2018 թվականին խաբված քաղաքացիները շատ դժվար են իրենց մեջ ուժ գտնում, նորից փողոցային պայքարի միջոցով ազատվել իշխանություններից։

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել

Թաիլանդը և Կամբոջան վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ բանակցությունների պատրաստակամությունը

Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը բռնվել է Թել Ավիվի լողափի հանդերձարաններում 13-ամյա աղջիկների լուսանկարելիս

Հեղինակավոր Science ամսագիրը հրապարակել է սենսացիոն հոդված, որը բուռն քննարկումներ է առաջացրել

Հայաստանում այսօր նշվում է Վարդավառը

Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը. Թրամփ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ. ՆԳՆ

ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում․ Ռուբիո

Չինաստանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին

Արմավիրում ռուսական կործանիչ է ոչնչացվել

Կամբոջան Թաիլանդի փոխարեն հարվածել է Լաոսին