Live24
Հուլիսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ 

Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։

Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։

Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։

Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթեթի այսօրվա համարում։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն այս օրերին, կարելի է ասել, տոնական տրամադրությունների մեջ են, քանի որ, ըստ նրանց, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը վերջնականապես «մարած» է: 

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցների հետ Սյունիքի մարզի կիրակնօրյա հանդիպման ժամանակ ասել է, որ «Սրբազան շարժումը» իրենց համար արդեն սպառնալիք չէ, ամեն բան «կոնտրոլի» տակ է, ու, կարելի է ասել, շարժումը «պառակտել» են:Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը շատ բարձր տրամադրություն ունի, թիմի անդամների հետ արդեն շատ սիրալիր է ու բոլորին ակնհայտ ցույց է տալիս, թե ամուր կանգնած է` իշխանությունը իրենց ձեռքից չեն կարող խլել:

Իշխանականներն էլ մեզ հետ մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ իրենք մտահոգություններ այլեւս չունեն, քանի որ ակնհայտ է, որ փողոց մարդ դուրս չի գալու ու Բագրատ սրբազանը այդ մի քանի հազար հոգով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնելու: 

Իսկ Բագրատ սրբազանը հակառակն է պնդում ու նշում, որ իրենք նոր ծրագրեր ունեն, նոր թափ է հավաքում շարժումը, որի մասին էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կխոսի»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթեթի այսօրվա համարում։

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է:

Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ 

«Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

2021 թվականին Իշխան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով:  

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com 
Ես խորապես հիասթափված և վշտացած եմ Հայաստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից․ այնքան շատ բռնություն եղավ և արյուն թափվեց Երևանի փողոցներում և այնքան անխոհեմ հայտարարություններ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ 

Շատ վրդովեցուցիչ էր տեսնել էր տեսնել, թե ինչպես է Փաշինյանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ նետում և ծեծում խաղաղ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք պարզապես իրացնում էին իրենց  քաղաքացիական իրավունքները մի երկրում, որը կեղծորեն համարվում է ժողովրդավարական: Բռնությունը հանրությունից թաքցնելու համար ոստիկանները նույնիսկ հարձակվեցին լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչների վրա և ոչնչացրեցին նրանց սարքավորումները: Ոստիկանությունը նույն մարտավարությունը կիրառեց խորհրդարանի ներսում, երբ Փաշինյանի կողմնակիցները ֆիզիկական բռնության էին ենթարկում ընդդիմությանը։ Ոստիկանությունը փորձեց ստիպել լրագրողներին դադարեցնել հեռարձակումը խորհրդարանի անդամների բռնի վարքագծի մասին, սակայն խիզախ լրագրողները, որոնք բոլորը կանայք էին, շարունակեցին հեռարձակել ամոթալի ծեծկռտուքը:

Ավելի քան 100 քաղաքացիական անձինք և մի քանի ոստիկաններ հոսպիտալացվեցին: Մեկ ցուցարար կորցրեց ձեռքի երեք մատները լուսաձայնային նռնակի պատճառով: Բացի այդ, Փաշինյանի քննադատ, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը, հատուկ թիրախավորվեց ոստիկանության կողմից: Նրա ձերբակալությունից հետո տասնյակ ոստիկաններ դաժանորեն հարձակվեցին նրա վրա՝ պատճառելով ուղեղի ցնցում, գլխի խոր վերք, ինչպես նաև կոտրեցին նրա մի քանի կողոսկրերը: Սիրիայից արտագաղթած Գասպարյանը դոցենտ է, հեռուստահաղորդավար և Genesis Armenia վերլուծական կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Այս դաժան գործողությունները դատապարտել են Amnesty International-ը, Լեմկինի ինստիտուտը և ԱՄՆ-ի հայ փաստաբանների ասոցիացիան: 

Այժմ անդրադառնանք Փաշինյանի անհեթեթ հայտարարություններին, որոնք խորհրդարանում հնչեցին ավելի քան հինգ ժամ՝ երկու օրվա ընթացքում: Նախ, նա հայտարարեց, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), բայց ասաց, որ չգիտի, թե երբ: Դա կարող է լինել «մեկ ամսից, մեկ տարուց կամ երեք տարուց»: Սա այն է, ինչ ես անվանում եմ «վճռական ղեկավար․․․»։

 Այնուհետև Փաշինյանը մեղադրեց Բելառուսի (ՀԱՊԿ անդամ) նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 2020 թվականի պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանը հայտարարեց, որ երբեք չի այցելի Բելառուս՝ ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտոնյաներից որևէ մեկը: Իր անընդհատ հակասական հայտարարություններին համահունչ, Փաշինյանը շուռ եկավ և ասաց, որ իր որոշումը կվերանայի միայն այն բանից հետո, երբ Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ նախագահ Լուկաշենկոն ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որոնք հայ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի կլինեն․․․

Չնայած Լուկաշենկոն հրեշտակ չէ և արժանի է քննադատության Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց իր ապաշնորհությունը՝ թույլ տալով մի քանի սխալներ. 

1) Ինչու՞ է Փաշինյանը հանկարծ արթնացել 2024 թվականին այն փաստից, որ Բելառուսը աջակցել է Ադրբեջանին, երբ դա հանրությանը հայտնի էր դեռևս 2020 թվականից առաջ։ 

2) ՀԱՊԿ-ի ղեկավար Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է մատակարարել 2020 թվականի պատերազմի համար։ Ինչո՞ւ Փաշինյանը չի հայտարարում, որ երբեք չի այցելի Ռուսաստան, քանի դեռ Պուտինը նախագահ է։ 

3) Թեև Իսրայելը ՀԱՊԿ անդամ չէ, սակայն ինչո՞ւ Փաշինյանը չի քննադատում այդ երկրին և խոստանում որևէ կապ չունենալ նրա հետ, քանի որ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է միլիարդավոր դոլարների առաջադեմ անօդաչու թռչող սարքեր և արդիական այլ զինատեսակներ, որոնցով հազարավոր հայ զինվորներ են վիրավորվել կամ սպանվել։ 

4) Մինչ Փաշինյանը հրաժարվում է մեկնել Բելառուս, սակայն նա ուրախությամբ մեկնեց Անկարա՝ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, սեղմեց նրա ձեռքը ու շնորհավորեց։ Թուրքիան ոչ միայն մատակարարել է մահաբեր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր և Ադրբեջան տեղափոխել հազարավոր ջիհադիստ ահաբեկիչներ՝ Արցախի դեմ պայքարելու համար, այլև, ավելի կարևոր՝ ղեկավարել է 2020 թվականի պատերազմը: Արդյո՞ք Փաշինյանը չպետք է հրաժարվեր Թուրքիա մեկնելուց՝ Էրդողանին քծնելու և չզղջացող ցեղասպան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն, որը դեռևս օգնում է սպանել հայերին: 

5) Ինչո՞ւ Փաշինյանը չհայտարարեց, որ դադարեցնում է բոլոր առևտրային հարաբերությունները Բելառուսի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի հետ, քանի որ նրանք աջակցում են Ադրբեջանին: Ինչո՞ւ է դա սովորական բիզնես այն երկրների հետ, որոնք զինում են քո թշնամիներին՝ քո քաղաքացիներին սպանելու համար:

Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից շարունակեց ամենավիրավորական և չարամիտ ստերն ասել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի, արցախահայերի և ընդդիմության մասին: Նման վարքագիծը հարիր չէ երկրի վարչապետի համար․․․ 

Այնուհետև Փաշինյանը խոստովանեց, որ իր ամենամեծ ձախողումն այն էր, որ Արցախը չի տվել Ադրբեջանին, երբ առաջին անգամ եկավ իշխանության։ «Եվ, այո, երեկ ես ընդունեցի, որ իմ ամենամեծ սխալն ու ամենամեծ ձախողումն էր, որ դա չարեցի 2018 թվականին»: Սա այն նույն մարդն է, որը 2019 թվականին Արցախ այցելելիս հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ հետո, 2023 թվականին շուռ եկավ և ասաց ճիշտ հակառակը՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։ Զարմանալի չէ, որ Փաշինյանի քննադատները կարծում են, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։ 

Փաշինյանը շարունակելով ասաց, որ Հայաստանը պետք է «իջեցներ արցախյան կարգավորման նշաձողը»՝ այս հարցում միջազգային կոնսենսուսին համապատասխանելու համար։ Նա մոռացել էր, որ իր գործը Հայաստանի շահերը պաշտպանելն է, այլ ոչ թե այլ երկրների ցանկություններին ենթարկվելը։ Անտրամաբանորեն նա փորձեց բացատրել, թե ինչու է սխալ սկսել սակարկել քո ամենաբարձր պահանջից։ Այնուհետև նա ասաց, որ հայտնաբերել է 1996 թվականի մի փաստաթուղթ, սակայն պնդեց, որ հազիվ թե որևէ մեկը իմանար դրա մասին, քանի որ այն ժամանակ ինտերնետ չկար։ Իրականում ինտերնետը ստեղծվել է 1971 թվականին: Նա կարդացել է ԵԱՀԿ նախագահի քննադատությունը Հայաստանի հասցեին, բայց չի կարողացել կարդալ դրա վերաբերյալ Հայաստանի առարկությունները: Նա կեղծորեն պնդեց, թե «Հայաստանի կղերա-ֆեոդալական էլիտան» խաբել է ժողովրդին, չնայած ինքն է փորձել խաբել հանրությանը։ 

Փաշինյանն ու նրա աջակիցները պետք է իմանան, որ վաղ թե ուշ նրանք պատասխանատվության են ենթարկվելու Հայաստանի օրենքները բազմիցս խախտելու համար: Նա և իր ոստիկանությունը պետք է դատվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Միջազգային քրեական դատարանի կողմից: Ադրբեջանի հետ Փաշինյանի ստորագրած բոլոր անօրինական պայմանագրերը հաջորդ ազգային իշխանությունը կհամարի անվավեր և չեղյալ կհայտարարի։   

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով անձնակազմի պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», - ասել է պետքարտուղարը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը, այդ նպատակների համար հատկացնելով 700 մարդ և ստեղծելով առանձին հրամանատարություն Վիսբադենի ամերիկյան բազայում՝ «երեք աստղանի գեներալի» հրամանատարությամբ։

Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից, միգուցե մենք էլ հարցեր ունեինք տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը եղել են համայնքի ղեկավար, ՔՊ-ական Ղուլունցը, իր քեռին եւ բնակիչները:

Հարցին՝ բնակիչներին եւս ընտրե՞լ են, նա պատասխանել է. «Չգիտեմ, երեխաներին են հանել, մանկավարժներ են: Ինչպես իրենք են սիրում խոսել նախկիններից, նախկինում էլ մանկավարժներին էին բերում հանդիպման, հիմա էլ նույնն է:

Վարչապետը Շիկահող գնացել է, մարդիկ իրենց հուզող հարցերը տվել են, հիմա ես էլ կուզենայի, որպես բնակիչ եւ որպես ավագանու անդամ իմ հարցերը տայի: Մի անգամ տվել եմ, անգամ գրավոր եմ դիմել, մինչ օրս պատասխան չկա: Ես ուզում էի անձամբ ցույց տայի, ասեի՝ տեսեք, թե մարդիկ ինչ ջուր են խմում, ցույց տայի սահմանը, ասեի՝ տեսեք, թե թուրքը որտեղ է եկել, կանգնել: Չնայած ինքը գիտի, ուղղակի կուզենայի տեսնել, թե ինչ պատասխան է տալու»:

Անդրադառնալով հնարավոր սահմանազատմանը՝ Մասիս Զեյնալյանն ասել է. «Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում: Չգիտեմ՝ ինչ սահմանազատում է լինելու, բայց որ մարդիկ արդեն փշալար են քաշել մեր հողերում, դա հաստատ է: Որտեղ իրենք կանգնած են, այդտեղ էլ փշալար են քաշել: Վերջերս են քաշել, մերոնք էլ են քաշել»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս ընդունել է Իրանի դեսպանին: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին, ընկերակցութեամբ դեսպանատան քաղաքական պատասխանատուներուն:

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը եւ այս ծիրէն ներս տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում:

Նորին Սրբութիւնը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, միջազգային հովանաւորութեան ներքեւ, եւ յիշեց Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցին գծով խնդրեց Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնը ու բարի դրացնութիւնը»,-ասվում է հաղորդագրությունում:

Ֆրանսիայի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են ստորագրել` կոչ անելով խաղաղապահ զորակազմ ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում է Le Point պարբերականը։

Նամակի տակ ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները և այլ հայտնի անձինք: Նամակի հեղինակներն ընդգծում են Հայաստանի անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահին պաշտպանական ծրագրերում, այդ թվում` սպառազինության մատակարարումներում և հայ զինծառայողների համար ուսումնական ծրագրերում Հայաստանին աջակցելու համար:

«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի վարչակարգը էքսպանսիոնիստական և հանցավոր ծրագրերից հետ պահելու համար։ Ադրբեջանը, հենվելով ռազմական առավելության վրա, նավթագազային եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ, տրամադրված է ռազմական էսկալացիայի, հատկապես Ղարաբաղում «հաջողված» էթնիկ զտումներից հետո։ Դա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նամակի հեղինակները «վատագույն սցենարից խուսափելու համար», առաջարկում են ցույց տալ Հայաստանին աջակցելու օրինակ` հնարավոր ագրեսորների ախորժակը զսպելու համար։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը` բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի երկրի իմունիտետը տոտալիտար սպառնալիքներից»,-հայտարարում են նամակի հեղինակները։

Նամակը ստորագրողների թվում են «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Չոտին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Իլ-դը-Ֆրանսի (Վալերի Պեկրես), Օ-դը-Ֆրանսի (Քսավիե Բերտրան), Օվերն-Ռոն-Ալպի (Լորան Վասկես) տարածաշրջանային օրենսդիր ժողովների նախագահները, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, Ֆրանսիայի հունական (նաև` կիպրական) և քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի լրագրողներ, գրողներ և պատմաբաններ։

Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ -ի նոր գլխավոր քարտուղար։

Այս մասինհաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրների հավանությունը և աշնանը դառնալու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։

Հունգարիան համաձայնել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքում մոտ են Ռյուտեի թեկնածության համաձայնեցմանը:

Ֆրանսիացի մի շարք ականավոր քաղաքական և հանրային գործիչներ (շուրջ 100 գործիչ) դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը Հայաստան ուղարկելու խնդրանքով, հայտնում է Le Point-ը։ 

Նամակում նշվում է․ «Հայաստանի գոյատևումը վտանգված է, պարոն նախագահ։

Մենք՝ քաղաքական բոլոր ուղղությունների ընտրյալներս և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ուշադրություն դարձնել շատ ֆրանսիացիների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգող չափազանց կարևոր իրավիճակին՝ Հայաստանի գոյությանը վերաբերող իրավիճակին: 

Մենք տեղյակ ենք այս հարցում Ձեր անձնական ներգրավվածության և Ֆրանսիայի մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք գործադրվում են նախագահական մանդատում ՝ օգնելու համար պանթուրքիզմին հավատարիմ ուժերի կողմից սպառնալիքների առջև կանգնած այս բարեկամ երկրին, որոնցից հիմնականներն այժմ կենտրոնացած են Բաքվում: 

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այս պետությանը պաշտպանական նպատակով ռազմական օգնություն տրամադրելու նախաձեռնության համար, այդ թվում՝ որոշակի սպառազինության մատակարարման և մեր լավագույն ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորների ուսուցման համար: 

Սակայն այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիեւի ռեժիմին ստիպելու հրաժարվել իր ծավալապաշտական եւ քրեական ծրագրերից: Ադրբեջանը, որը գազից և նավթից ստացվող եկամուտներով զգալի ռազմական առավելություն է վայելում, ինչպես նաև Թուրքիայի աջակցության շնորհիվ, այժմ առավել քան երբևէ հակված է ռազմականացնել իրավիճակը: Դա դրսեւորվում է այն լույսի ներքո, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումը նրան հաջող է թվացել, իսկ ժողովրդավարության հանդեպ Հայաստանի բաց լինելը հանգեցրել է նրա մեկուսացմանը ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ 

Հայաստանի համար սա ստեղծում է վտանգավոր իրավիճակ, որը սպառնում է նրա գոյությանը՝ 1915 թվականի ցեղասպանությունից 100 տարի անց։ Նման սցենարի իրագործումն անկասկած աղետ կլինի մեր եղբայրների համար Հայաստանում, մի երկիր, որն այնքան մոտ է մեզ պատմությամբ ու արժեքներով։ 

Սա ծանր պարտություն կլինի մարդկության, հետևաբար՝ Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր այն երկրների համար, որոնք աշխատում են միջազգային իրավունքի պահպանման և ուժի նկատմամբ արդարության հաղթանակի համար։ Պարոն նախագահ, մենք կարծում ենք, որ իրավիճակը բավական լուրջ է Ձեր ուշադրությունը գրավելու համար։ Այնուամենայնիվ, քանի դեռ ամենավատը տեղի չի ունեցել, հույս կա: Մենք հավատում ենք, որ դեռ ուշ չէ վտանգը կանխելու համար՝ ի ցույց դնելով ավելի ուժեղ զորահավաքի օրինակ՝ ի աջակցություն Հայաստանի։

Ուստի, մենք կոչ ենք անում ֆրանսիացի զինվորականներին ուղարկել այս եղբայրական երկիր. խաղաղապահ զորախումբը, ցուցադրելով իր ներկայությունը, պետք է վախեցնի նրանց, որոնք պատրաստվում են վնաս հասցնել Հայաստանին: Մեր զինված ուժերն արդեն կատարում են խաղաղության պահպանման առաքելություններ և մարդասիրական աշխատանք բազմաթիվ երկրներում։ Մենք հավատում ենք, որ ֆրանսիացի զինվորականների ներկայությունն այս երկրում, ճանաչելով նրանց բացառապես խաղաղ առաքելությունը, կկարողանա հույս, համերաշխություն և ազատություն բերել և դրանով իսկ ամրապնդել մեր սեփական իմունային համակարգը տոտալիտարիզմի, խավարի և մեկուսացման դեմ: 

Շնորհակալություն ուշադրության համար և խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր բարձրագույն հարգանքի արտահայտությունը»։

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել

Թաիլանդը և Կամբոջան վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ բանակցությունների պատրաստակամությունը

Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը բռնվել է Թել Ավիվի լողափի հանդերձարաններում 13-ամյա աղջիկների լուսանկարելիս

Հեղինակավոր Science ամսագիրը հրապարակել է սենսացիոն հոդված, որը բուռն քննարկումներ է առաջացրել

Հայաստանում այսօր նշվում է Վարդավառը

Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը. Թրամփ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ. ՆԳՆ

ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում․ Ռուբիո

Չինաստանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին

Արմավիրում ռուսական կործանիչ է ոչնչացվել

Կամբոջան Թաիլանդի փոխարեն հարվածել է Լաոսին