Live24
Հուլիսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Կհիշե՞ք՝ 90-ական թվականներին, եթե ցանկանում էիր պոռնոգրաֆիկական նյութ դիտել, ապա ձեռքդ էր ընկնում արդեն մաշված մի տեսասկավառակ կամ էլ ամսագիր, իսկ այժմ համացանցում կգտնես ուզածդ նյութերն անսահմանափակ քանակությամբ։

Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ միլենիալների սերունդը (1980-2000 թթ․ ծնվածները) ավելի քիչ է սեքսով զբաղվում, քան X սերնդի (1960-1965թթ. ծնվածները) մարդիկ, իսկ պատճառներից մեկը պոռնո նյութերի հեշտ հասանելիությունն է։

Սակայն սա ամենամեղմ հետեւանքներից է, որն իրենց հետ բերել են պոռնո նյութերի լայն տարածումն ու հեշտ հասանելիությունը, իսկ վատագույն դեպքերում պոռնոգրաֆիայի չարաշահումը կարող է կախվածություն առաջացնել՝ բացասաբար ազդելով ոչ միայն սեռական, այլ նաեւ կյանքի այլ ոլորտների վրա։

Պոռնոյից կախվածությունը դեռեւս պաշտոնական ախտորոշում չէ եւ ներառված չէ Հիվանդությունների դասակարգման միջազգային ցանկում, սակայն սեքսապաթոլոգների փորձառությունը ցույց է տալիս, որ սա արդիական խնդիր է հատկապես մեր ժամանակներում։

Այս թեմայով ամենահետաքրքիր հարցերի պատասխանները մենք ստացել ենք  բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ զրույցի ընթացքում։

Մասնագետը նշում է, որ բարդ է զանազանել սահմանը եւ նշել, թե ինչ քանակությամբ եւ տեւողությամբ պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում կարելի է խոսել կախվածության մասին, սակայն նորմայի շրջանակը սկսում է խախտվել, երբ անհատը սեռական գրգռման հասնելու համար պոռնոգրաֆիկական նյութի կարիք է զգում․«Նորմայում մարդու սեռական ֆունկցիան որեւէ կերպ չի ներառում պոռնոգրաֆիկական նյութերի օգտագործումը։ Հնարավոր է՝ որեւէ էրոտիկ շեշտվածությամբ ֆիլմը կամ գիրքը մարդուն հաճելի զգացողություն պարգեւեն եւ հաջորդիվ նա սեռական գրգռում ապրի․ հավանաբար, հենց սա է նորմայի շրջանակը, որից այն կողմ անցնելն առողջ չէ, քանի որ եթե ինչ-որ պահից մարդն ասում է՝ մի րոպե, այս հեշտ տարբերակն ունեմ, այն ապահովելու է արագ գրգռում, իսկ դրան հաջորդող սեռական ակտը կամ մաստուրբացիան տալու են էքստրա զգացողություն, ապա ինչ կարիք կա հավելյալ էներգիա ծախսել եւ գործի դնել սեփական ֆանտազիան։ Արդյունքում մենք բթացնում ենք ինքներս մեզ եւ հաշմանդամ ենք դարձնում մեր միտքը։ Չմոռանանք նաեւ, որ պոռնոգրաֆիկական այդ նյութերը եկամուտ ապահովելու համար են. դրանք հատուկ ստեղծվում են այնպես, որ պահանջարկ եւ լայն սպառում ունենան, հետեւապես մարդը դրանք մեկ անգամ նայելով չի բավարարվում»։

Բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանը

Մեկ, երկու, երեք եւ պոռնոն դառնում է առօրյա կյանքի մի մասը։ Այն կարծես արագ սնունդ ուտելու նման է․ հեշտ է, արագ, բայց վտանգավոր։ Ինչպե՞ս հասկանալ, որ մտահոգվելու ժամանակն է ու պոռնոն դադարել է լիցքաթափման միջոց լինել եւ վերածվում է կախվածության։

Բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ առանձնացրել ենք մի քանի կետեր, որոնք կօգնեն կողմնորոշվել այս հարցում։

Ձեր սեռական գրգռման շեմը փոխվել է

Սա նշանակում է, որ առանց պոռնո նյութերի օգնության սեռական գրգռում ապրելը կա՛մ դժվարացել է, կա՛մ անհնար է դարձել։ «Պոռնո նյութից ստացած զգացումներն ավելի սուր են եւ ընդգծված տարբեր են բնական պայմաններում մարդու ապրած գրգռումից։ Այն պարագայում, երբ մարդն օգտագործում է պոռնո նյութերը սեռական գրգռման հասնելու համար, հետո արդեն բնականոն սեռական կյանքի ընթացքին բնորոշ գրգիռներըկարող են որեւէ հաճույք չպարգեւել։ Հանդիպել են դեպքեր, երբ պոռնոյի երկարատեւ օգտագործումը հանգեցրել է էրեկցիայի ֆունկցիայի խանգարման։ Իսկ զարգացումն այսպես է լինում՝ ժամանակի ընթացքում զուգընկերոջ հետ սեռական գրգռում ապահովելու համար պահանջվում է օգտվել պոռնո նյութից, հետո ինչ-որ մի փուլից էրեկցիան կորում է։ Իսկ կանանց դեպքում կարող է դիտվել սեռական գրգռման դժվարություն»,- մանրամասնում է բժիշկ Ասրյանը։

Շարունակ փոխվում են ժանրը, մասնակիցների քանակը․․․

«Երբ մարդիկ սկսում են նայել կամ կարդալ պոռնոգրաֆիկական բնույթ ունեցող նյութեր, սկզբում դրանք շատ անմեղ բաներ են, որոնք պարզապես հետաքրքիր կամ հաճելի են։ Այնուհետեւ սկզբնական փուլերում նայածը բավարար չի լինում սեռական գրգռման համար, մարդը փնտրում է նոր բան, փոխվում են ժանրը, մասնակիցների քանակը, նայելու տեւողությունը, հետո պահանջվում է, որ լինի հենց կոնկրետ մարմնաչափական տվյալներով, մաշկի գույնով դերակատար։ Այսպես շրջանակը շարունակ նեղանում է։ Արդյուքնում մարդը կարող է մի ամբողջ օր վատնել, զուտ գտնելու համար այն, ինչն իրեն հաճույք կպարգեւի։

Ինչպես գիտեք, վիրտուալ տիրույթում տասնյակ հազարավոր կայքեր կան, ուստի հնարավոր է, որ մարդը մի ամբողջ օր ծախսի տեսականին ուսումնասիրելու ուղղությամբ, հետո միայն գտնի այն, ինչը իրեն կբավարարի»,- ներկայացնում է մասնագետը։

Դուք կորցրել եք ժամանակի կառավարումը

Սա անմիջականորեն կապվում է նախորդ կետի հետ․ չէ՞ որ որքան նեղանում է շրջանակը, այնքան ավելի շատ ժամանակ է պետք, որ գտնես հենց այն, ինչ ուզում ես։ Այս ամենի արդյունքում ոչ թե դու ես որոշում, թե երբ եւ որքան օգտվել պոռնո նյութերից, այլ հակառակը։«Նմանատիպ դեպքերում, երբ մարդը նույնիսկ կարեւոր գործեր չունի, թեկուզ նախքան իր կենսական ֆունկցիաներն իրագործելը՝ սնվելը, հիգիենան ապահովելը, անպայման պետք է գտնի եւ նայի իր ուզած նյութը»,-նշում է Վահե Ասրյանը։

Փորձում եք կրկնօրինակել այն, ինչ տեսնում եք

Շատերն են էկրանին տեսածը փորձում իրական կյանք բերել, բայց կախվածության դեպքում սա ավելի ընդգծված բնույթ ունի։ Թիրախային խմբում են հատկապես պատանիները, որոնց պատկերացումները սեքսի մասին հաճախ ձեւավորված են լինում հենց պոռնո նյութերի շրջանակում։ Վահե Ասրյանը նշում է, որ այդ պարագայում անխուսափելի է դառնում հուսախաբությունը, քանի որ էկրանին տեսածը հեռու է իրականությունից․

«Նման դեպքերում սովորաբար գալիս եւ հարցնում են՝ ինչն այն չէ՝ մտածելով, որ անատոմիայի հետ կապված խնդիր կա։ Մասնավորապես երիտասարդ տղաները իրենց անդամի չափը մեծացնելու համար անհայտ ծագման նյութեր են օգտագործում եւ բորբոքումներով այցելում են բժշկին։ Կամ էլ դիմողը լինում է զուգընկերուհին, որն առողջական խնդիր չունի, բայց այցելում է բժշկին հետեւյալ հարցով՝ ինչ դեղ խմի, զուգընկերն ասում է, որ այսինչ բանը ճիշտ չեն անում»։

Այսպիսով՝ նախքան կփորձեք կրկնօրինակել պոռնոգրաֆիկական ֆիլմերում նկարահանվող դերասաններին, հիշեք, որ իրական կյանքում մարդուն նման էքստրաունակություններ տրված չեն։

Դարձել եք ներփակ եւ քիչ շփվող

Պոռնոյից կախվածությունը բացասաբար է ազդում ոչ միայն սեռական կյանքի վրա, այլ նաեւ խնդիրներ է առաջացնում կյանքի մյուս ոլորտներում։ Մասնավորապես տուժում է անձի սոցիալիզացիան. նա ձգտում է մնալ մենակ եւ կարող է ամեն հարմար ու անհարմար առիթ օգտագործել պոռնո նյութերից օգտվելու համար։ «Եթե մարդը կարող է ժամեր շարունակ հատուկ որեւէ նյութ փնտրել, բնականաբար, իզոլացվելու է։ Սովորաբար նման դեպքերում մի քանի մասնագետի՝ մասնավորապես հոգեբանի աջակցության կարիքը կա»,-նշում է մեր զրուցակիցը։  

Առաջանում է մեղքի զգացում

Սովորաբար, կախվածություններն ուղեկցվում են նաեւ մեղքի զգացումով։ Եթե մարդը հազվադեպ օգտվում է պոռնո նյութերից եւ արդյունքում լիցքաթափվում է, ապա կախվածության դեպքում հակառակն է․ կարող է դիտվել լարվածություն, անհանգստություն, մեղքի զգացում, որ նորից չկարողացավ զսպել իրեն եւ դիտեց հերթական նյութը։

Ի՞նչ անել, եթե մի քանի կետեր համընկան

Թերեւս լավագույն տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է, սակայն եթե ինչ-որ պատճառով չեք կարող դա անել, ապա կան նաեւ այլընտրանքային տարբերակներ եւ ինքնաօգնության ձեւեր։ Առաջին քայլը կարող է լինել ձեռքի տակ եղած պոռնո նյութերից ազատվելը, նմանատիպ կայքերից խուսափելը։ Իհարկե, պետք չէ սպասել, որ արդյունքը կլինի միանգամից։ Ինչպես սեռական կախվածության մասին պատմող հոդվածում էինք նշել, անհրաժեշտ է համբերել եւ հետեւողականորեն հաղթահարել խնդիրը, դիմել մտերիմների աջակցությանը։ Ի դեպ, հնարավոր է նաեւ առցանց կուրսեր եւ աջակցության խմբեր գտնել, որոնք նույնպես դրական ազդեցություն կունենան։

Իսկ վերջում հիշեցնենք՝ որքան էլ սուր զգացողություններ պարգեւեն պոռնոգրաֆիկական բնույթի նյութերը, դրանք չեն փոխարինի իրական կյանքում իրական զուգընկերոջ հետ ստացած հաճույքին ու բավարարմանը։

Սոնա Վարդանյան

BRAVO.am

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև ամփոփելու են կազմակերպության շրջանակներում ծավալված բազմաբնույթ համագործակցությունը:

Ակնկալվում է, որ Խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չբացառեց, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը քթի կոտրվածքի տեսքով վնասվածք էր ստացել Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում (1:0), ասել է, որ չես կարող հաղթել առանց ռիսկի դիմելու։

«Նա, ով ռիսկի չի դիմում, չի հաղթում»,- գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։

Աղբյուր  ArmSport.am

Եվրո-2024-ի 2-րդ տուրում A խմբում մրցում են Գերմանիայի և Հունգարիայի հավաքականները։ 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․ 

 

Աղբյուր  ArmSport.am

 

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները»,- նշվում է հաղորդագրությունում:

Հունիսի 15-ին gg ընկերությանն առնչվող երեք հասցեներում խուզարկություններ անցկացվեցին՝ ըստ Քննչական կոմիտեի նախաձեռնված քրեական վարույթ շրջանակում: 

Վարույթը նախաձեռնվել էր 2023 թվականի մայիսին՝ հարկեր չվճարելու և փողերի լվացման հոդվածներով, սակայն զարմանալիորեն խուզարկությունն իրականացվել էր մեկ տարի  հետո, և առգրավել էին ընկերության բոլոր համակարգիչները, կրիչները: Պատահականությո՞ւն էր, թե՞ զուգադիպություն:

Բանն այն է, որ ընկերության  սեփականատեր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի օրը՝ հունիսի 12-ին, իր Ֆեյսբուքի էջում կոչ էր արել մասնակցել հանրահավաքին՝ գրելով. «եթե դու ՀԱՅ ԵՍ, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը ԲԱՂՐԱՄՅԱՆԻ վրա է !!!» 

Այս գրառումից մեկ օր անց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքեց ֆեյսբուքյան գրառմամբ՝ անթույլատրելի գնահատելով գործարարի գրառումը, նաև հույս հայտնելով, որ GG ընկերությունում հետևություններ կանեն: Բայց շատ արագ հետևություններ արեցին իշխանամետ քարոզիչներն ու պսեվդո հասարակական գործիչները՝ ֆեյսբուքյան գրառումներ տարածելով ու կոչ անելով՝ բոյկոտել, չօգտվել ընկերության ծառայություններից: Այդ բոլոր գրառումներն էլ հավատարմորեն հրապարակում էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։

Այդուհանդերձ, gg ընկերության շուրջ բարձրացած աղմուկից և  խուզարկությունից անցել է 4 օր:

168.am-ն այսօր տեղեկացավ, որ իրավապահները դեռ չեն վերադարձրել ընկերությանը պատկանող գույքը։ Այստեղ ամենազարմանալին այն է, որ տարել են նաև ընկերության դիզայների համակարգիչը։

Ինչպես խուզարկության օրը, այնպես էլ այսօր շարունակվում են այն պնդումները, որ այս գործի հիմքը միայն քաղաքական է։ Խնդիրն այն է, որ  Խաչատուր Գրիգորյանը հանրությանն ուղղված կոչն արել է Ֆեյսբուքի անձնական էջից, որպես սովորական օգտատեր և ոչ՝ որպես gg ընկերության հետ առնչություն ունեցող անձ: Այսինքն՝ չի ասել, որ gg-ից չեք կարող օգտվել, եթե հրապարակ չգաք, կամ չի ասել՝ ով այդ ընկերության տաքսիով հրապարակ իջնի, զեղչ է ստանալու և այլն։ Նա իր գրառմամբ պարզապես հայտնել է իր կարծիքը:

Սակայն նրա գրառումից հետո, երբ Կառավարության աշխատակազմի ղեկավարն անում է գրառում և հիշատակում gg-ի անունը, քաղաքականացնում և  ընկերությանն անուղղակիորեն ներքաշում է գործընթացի մեջ։ Ստացվում է  հետևյալ պատկերը՝ մարդն անում է հայտարարություն, հայտնում է անձնական կարծիքը՝ հստակ տարանջատելով իր քաղաքացիական-հասարակական և բիզնես գործունեությունը: Մինչդեռ Կառավարությունը և նրանց հետևորդներն ու քարոզիչները ոչ միայն չեն տարանջատել, ինչն ըստ էության պարտավոր էին: Դեպքերի զարգացումը համադրելով՝ շատերին հիմք  տվեց մտածելու, որը գործն ունի քաղաքական ենթատեքստ։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ալբանիայի հավաքականը Համբուրգում մրցում է Խորվաթիայի հետ: Առաջին կեսից հետո ալբանացիները հաղթում են նվազագույն հաշվով:

Հանդիպման հաշիվը խաղի 11-րդ րոպեին բացել է Ալբանիայի կիսապաշտպան Կազիմ Լաչին:

1-ին տուրում Խորվաթիայի հավաքականը խոշոր հաշվով զիջել է Իսպանիային՝ 0:3, իսկ Ալբանիայի հավաքականը Իտալիային՝ 1:2:

Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» (վարորդ՝ Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցումն է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, գրում է APA-ն:

«Այդ պահանջներն ամրագրված են ՀՀ բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման կոչ է անում», - ասել է Հաջիզադեն:

Վերջին օրերին չափազանց շոգ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար անտառային հրդեհներ են լինում Թուրքիայի տարբեր նահանգներում: Այդ աղետը թուրքական մամուլը բնորոշել է հետևյալ կերպ․ «Թուրքիայի թոքերը վառվում են»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Իզմիրում, Չանաքալեում, Մուղայում և Ուշաքում պարբերական բնույթ կրող հրդեհները չափազանց անհանստացնող են: 

Տեղեկությունների համաձայն՝ միայն հունիսի 18-ին Իզմիրի Դիքիլի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել են բազմաթիվ տներ, իսկ մարման աշխատանքները տևել են շուրջ 10 ժամ: 

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել

Թաիլանդը և Կամբոջան վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ բանակցությունների պատրաստակամությունը

Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը բռնվել է Թել Ավիվի լողափի հանդերձարաններում 13-ամյա աղջիկների լուսանկարելիս

Հեղինակավոր Science ամսագիրը հրապարակել է սենսացիոն հոդված, որը բուռն քննարկումներ է առաջացրել

Հայաստանում այսօր նշվում է Վարդավառը

Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը. Թրամփ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ. ՆԳՆ

ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում․ Ռուբիո

Չինաստանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին

Արմավիրում ռուսական կործանիչ է ոչնչացվել

Կամբոջան Թաիլանդի փոխարեն հարվածել է Լաոսին