Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը։

Համաձայն դատավճռի նրանք արդարացվեցին առաջադրված մեղադրանքում։ Վերջիններիս խափանման միջոցները վերացվեց, քաղհայցը՝ մերժվեց։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

ա

Հրապարակը գրում է.

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԳՆ-ի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ այնտեղ է։ Նրանք շրջափակել են շենքը։

Շենքի դիմաց ոստիկանական մեծ ուժեր կան։

ԱԱԾ աշխատակիցներն այժմ կանգնած են նախագահ Վահագն Խաչատուրյանի տան մոտ, հսկում են տունը։

Նրա տունը գտնվում է ԱԳՆ շենքի մոտակայքում։

աա

Հրապարակը գրում է.

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԳՆ-ի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ այնտեղ է։ Նրանք շրջափակել են շենքը։

Շենքի դիմաց ոստիկանական մեծ ուժեր կան։

ԱԱԾ աշխատակիցներն այժմ կանգնած են նախագահ Վահագն Խաչատուրյանի տան մոտ, հսկում են տունը։

Նրա տունը գտնվում է ԱԳՆ շենքի մոտակայքում։

աա

#ՀԻՄԱ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Սև բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել Բագրատ Սրբազանին։

Կարմիր բերետավորները հոգևորականների են բերման ենթարկել և ծեծել ԱԳՆ դիմաց անցկացվող հավաքը լուսաբանող լրագրողներից ոմանց։

Այս ամբողջ գործողություններն Արարատ Միրզոյանի վզին է։ Նոյեմբերի 9-ին էլ իրեն հանձնեցին, այսօր էլ հանձնեցին։

Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանին սև բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել

Կարմիր բերետավորները հոգևորականների են բերման ենթարկել և ծեծել ԱԳՆ դիմաց անցկացվող հավաքը լուսաբանող լրագրողներից ոմանց։

Տավուշը հանուն հայրենիքի

ԱԳՆ շենքի մոտ բախումներ են․․․ Ցուցարարներին բերման են ենթարկում

Տեսանյութերն այստեղ՝

https://t.me/armnews_1/962

https://t.me/armnews_1/964 

Քանի որ լարվածություն է ստեղծվել բախման մի տարեք։ Նախարարությունից ասել են՝ այս պահին չեն կարող ընդունել, այլ օր կընդունեն։

Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ասաց ոստիկանության ծառայակիցը։

«Խնդրում եմ հանդարտեցրեք ժողովրդին, բախման չգնա, այլապես ոստիկանությունը ստիպված կլինի օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգի պահպանումը՝ այդ թվում հարկադրանքի միջոցներ կիրառելով»,- ասաց նա։

Սրբազանն էլ պատասխանեց․ «Ես չուզեցի ասել, բայց տեղեկություն է գալիս է մեզ, որ վախկոտը հրաման է տվել, կամ փորձում է հրամանը հասցնել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք տուն ուղարկեք․ բախման տանողը դուք եք, մենք մեր պահանջի տերն ենք»,- ասաց նա։

Սրբազանը նորից կրկնեց՝ կամ իջնում եք, կամ բարձրանում ենք:

Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

#ՀԻՄԱ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հրատապ․

Բագրատ Սրբազանն այս պահին փորձում է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել ԱԳՆ շենք

Որևէ ինստիտուտ տղամարդ չի ղեկավարում մեր երկրում․ Սրբազան

 

Ինդոնեզացի տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է։ «Կինը» պարզապես ցանկացել է գողանալ «ամուսնու» ունեցվածքը։

AK կեղծանվամբ 26-ամյա ինդոնեզացին 2023 թվականին սոցցանցերում ծանոթացել է աղջկա՝ Ադինդա Կանզայի հետ։ Գրել է South China Morning Post-ը։ Դրանից հետո նրանք ժամադրվել են մեկ տարի։ Այս ամբողջ ընթացքում Կանզան նիկաբով է ժամադրության եկել՝ պնդելով, որ ինքը «արդար մուսուլման է»: 

2024 թվականի ապրիլին զույգը համեստ հարսանիք է արել փեսայի տանը։ Աղջիկն ասել է, որ իբր հարազատներ չունի, ուստի արարողությանն իր կողքին մարդ չի եղել։ Կանզան նաեւ 5 գրամ ոսկի է բերել որպես օժիտ։

12 օր անց AK-ն նկատել է, որ իր կինը հրաժարվում է շփվել ընտանիքի հետ, շարունակում է տանը նիկաբ կրել, ինչպես նաև խուսափել է մտերմությունից՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը: Հետո տղամարդը պարզել է, որ Կանսան հարազատներ ունի, իսկ նա Էշ անունով տղամարդ է։

Էշն ասել է, որ ցանկացել է ամուսնանալ ԱԿ-ի ունեցվածքը գողանալու համար։ Ոստիկանությունը նշել է, որ Էշը իսկապես նման է կնոջ, հատկապես, երբ դիմահարդարվում է, և հավելել, որ տղամարդն ունի «ցածր ձայն, որը շատ նման է կանացի ձայնին»:

Ձերբակալված «կնոջ» մեղադրանք է ներկայացվել խարդախության համար։ Ձախողված «կնոջը» սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում

Ֆոտո

Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկnհnլային խմիչքnվ բեռնատարների բացթողնման տեմպերից. էկոնոմիկայի նախարար

«Նարեկ Մալյանի և Աղվան Վարդանյանի երկխոսության այս հատվածը գրական գործ է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԱՄՆ-ն թույլ է տալիս Իսրայելին՝ հարձակվել մեզ վրա. Փեզեշքիան

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Իրանը հրաժարվել է հրադադարի շուրջ բանակցություններից․ Reuters

Նախատեսվում է ձեռք բերել 45 տրոլեյբուս

«Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը»․ Փեզեշքիան

Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր

«Աղվան Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»․ Էդգար Ղազարյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

«Հայաստան» խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով, տորպեդահարում է իմփիչմենթի գործընթացը․ Նարեկ Մալյան

Բյուջեի դեֆիցիտը 2026–ին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. այս տարի այն 5.5 տոկոս է. ՀՀ ֆինանսների նախարար

Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ

«Ձեզ հետ որևէ հարց չեմ քննարկելու, Մամիջանյանն իմ սենյակի տեղը լավ գիտի»․ Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. Տեսանյութ

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել MI6 հետախուզության ղեկավար՝ ազգությամբ վրացի