Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը (հանրապետական) առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):

Նրանք առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարն իր ֆեյսբուքյան էջում, ֆինանսավորումը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի էր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով:

Մենք ծավալվելու ենք ու լինելու ենք օրակարգ թելադրողը ողջ երկրում.

Պայքարը շարունակվում է. Սրբազան.

Տեսանյութ 

Արտահերթ ընտրության օրակարգ գոյություն հիմա չունի, թեև դա քաղաքական լուծման տարբերակ է. Սրբազան

Տեսանյութ
 

Սուրեն Պետրոսյանը պատմել է եղելությունը. հարցեր ունենք իրեն. պետք է որոշենք՝ ճանապարհն իր հետ անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Սրբազան

Տեսանյութ
 

«Վիվարոն», ըստ տեղեկությունների, իշխանությունների հետ ներգրավված է ստոր քարոզչության մեջ.

Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում 

Երևանում հունիսի 20-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հունիսի 20-ին մարզերում կդիտվի անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հունիսի 19-ին, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան, վրաստանյան interpressnews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Գալուզինն այսպիսով անդրադարձել է Վրաստանի Անկախության օրը Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի վերադարձի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:

Գալուզինի խոսքով, «Սոխումի-Թբիլիսի-Ցխինվալի «եռանկյունու» նորմալացման նախադրյալները կհայտնվեն այն բանից հետո, երբ Վրաստանը կընդունի առկա իրականությունը և պատրաստ կլինի հարաբերություններ կառուցել հանրապետությունների հետ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»:

«Աբխազիան և Հարավային Օսիան կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը դեռ 2008 թվականին, այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլիի (Վրաստանի երրորդ նախագահ:- հեղ.) վարչակարգը փորձեց ուժով մի հանրապետությունը վերադարձնել Վրաստանին և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով։ Որքան հասկանում ենք, Վրաստանի իշխանությունները դասեր են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։ Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի ու նախաձեռնությունների մասին է»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Գալուզինը։

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.562 դրամ:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի անդամակցությունը պայմանավորել էր պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակով, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։

«Ուրեմն, սա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր»,- ասել է Ռյաբկովը:

Հարցին՝ Ձեր կարծիքով, Ուկրաինան երբեք չի՞ միանա ՆԱՏՕ-ին, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ դա բացառված է»։

Ֆոտո

Կշարունակի տաքանալ, տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի. «Կոմերսանտ»

Իսրայելը կարող է հատուկ նշանակության ուժեր ուղարկել Իրանի միջուկային օբյեկտ, եթե ԱՄՆ-ն չհարվածի․ Axios

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունը

10 ամերիկյան բազա գտնվում է իրանական հրթիռների հասանելիության սահմաններում․ Tasnim

Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանից

Իգդիրի նահանգապետը տեղում ստուգել է Հայաստանի հետ սահմանի անվտանգության միջոցառումները

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ նոր ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim