Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, սոցհարցումներ իրականացնող «Գելլափ» ընկերությունը հերթական անգամ հարցում է իրականացրել, եւ կազմակերպության հրապարակած արդյունքներով՝ իշխանության վարկանիշը կրկին իջել է, եւ պատճառն այն է, որ քաղաքացիների մեծ մասը համաձայն չեն իշխող ուժի վարած քաղաքականության եւ սահմանազատման ներկա արդյունքների հետ, այս մասին ի՞նչ կասեք:

-Իշխանության վարկանիշը, եթե իջել է, ինչքա՞ն է դարձել: Առավել առարկայական մեկնաբանության համար ես պետք է հստակ կերպով իմանամ այդ ցուցանիշները, թե ինչ թվերի մասին է խոսքը:

Ես համաձայն չեմ, թե մեր վարկանիշն իջել է:

-Այսինքն, ձեր դիտարկմամբ, որեւէ փոփոխություն չի՞ եղել, իշխանության վարկանիշը չի՞ իջել, այլ ընդհակառակը՝ ավելի՞ է բարձրացել իշխանության վարկանիշը:

-Այո՛, կարծում եմ՝ իշխանության վարկանիշը բարձրացել է, որովհետեւ այնպիսի զգայուն հարց, ինչպիսին սահմանների ճշգրտումն ու սահմանազատումն է, եւ այն էլ այնպիսի զգայուն հատվածում, ինչպիսին Տավուշի մարզինն է, որի սահամազատման ֆոնին որոշ ուժեր փորձեցին ժողովրդի մեջ անհնազանդության ալիք բարձրացնել, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չկանգնեց այն անհատների կողքին, որոնք ՀՀ քաղաքացի չէին եւ ուզում էին իշխանություն փոխել Հայաստանում, նշանակում է՝ ՀՀ քաղաքացին իր խոսքն ասաց, եւ, ընդհանուր առմամբ, ես պետք է գնահատեմ, որ այս պահի դրությամբ հասարակությունը դեմ չէ իրականացվող քաղաքականությանը: Ես այդ տվյալներն ունեմ, որոնցով կարող եմ դատողություն անել:

-Պարո՛ն Աղազարյան, նշում եք, որ իշխանության վարկանիշը բարձր է, բայց, փաստ է, որ այս օրերին մեծ թվով քաղաքացիներ հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ են իրականացնում ու պահանջում են իշխանափոխություն ու ընդվզում են երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:

-Պարբերաբար հանրահավաքներ անցկացնողների 90 տոկոսը ռեւանշիստներ են, փողով բերվածներ: Իհարկե նրանք մեր քաղաքացիներ են եւ իրավունք ունեն հանրահավաքների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտելու, բայց նրանք շատ փոքր մաս են կազմում:

-Բայց տեսնում ենք, որ բազմաթիվ հասարակ քաղաքացիներ են մասնակցում, որոնք որեւէ կուսակցության պատկանելիություն չունեն: Ձեր խոսքերից ստացվում է՝ Դուք նրանց պիտակավորում եք, թե ուղղորդված են գալիս ակցիային, եւ ինչ-որ շահ ունեն դրանից:

-Այո՛, բոլոր հանրահավաքների մասնակցիների 70 տոկոսը փողով են գալիս:

-Կարծում եք, երկրում որեւէ խնդիր չկա՞, իրենք պարզապես ուղղորդված, որեւէ շահի նպատակով գալի՞ս են:

-Ես կարծում եմ՝ խնդիր կա, եւ այդ խնդիրները ակցիան գլխավորող ուժերը փորձում են օգտագործել իշխանության գալու համար, բայց ՀՀ քաղաքացին ասում է բոլորին՝ «հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ», այդ թվում՝ նաեւ ինձ, ասում է՝ «ես կորոշեմ ինչպես եւ երբ փոխել իշխանությունը»:

Մոլդովայում մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան։

Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Քիշնևում է, որտեղ հանդիպումներ է ունեցել մոլդովացի պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են եվրաինտեգրման բանակցային գործընթացի համար։

Մոլդովան սկսեց ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը՝ երկկողմանի սքրինինգով, ինչը նախատեսում է օրենսդրության վերլուծական վերանայում և թեկնածու երկրի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման գնահատում: Եվրոպական օրենսդրության մեջ «Պետական գնումներին» առնչվող հոդվածն անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական պետության պատշաճ գործունեության համար, քանի որ այն վերաբերում է պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը», - ասել է Գերասիմովան։

Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին նշել է, որ երկկողմ սքրինինգի առաջին հանդիպմանը մասնակցել է Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, ով խոսել է գործընթացի ընթացակարգի մասին։

2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ՝ մի քանի խիստ պայմաններ սահմանելով անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար։ ԵՄ-ն բազմիցս խոստովանել է, որ նման որոշումը հիմնականում խորհրդանշական էր՝ Մոսկվային դեմ Կիևի և Քիշնևի դիմակայությանն աջակցելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն է արել․

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցային գործընթացի և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը անհավանական հնարավորություններ կբացի ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համար: 

Այս ամբողջ գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտում էր օգնություն և աջակցություն ցուցաբերել՝ Եվրամիության և Եվրոպայում բազմաթիվ գործընկերների հետ միասին: 

Այսօր հնարավորություն կա ամփոփելու ձեռք բերված առաջընթացը և անելիքները։ Բայց, հիմնվելով բոլոր հանդիպումների վրա, ներառյալ վերջին շաբաթները, ես հավատում եմ, որ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնագրի կնքմանը, որին Միացյալ Նահանգները համառորեն կաջակցի: 

Ես շատ երախտապարտ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա կրկին ամփոփել, թե որ փուլում ենք մենք և հասկանալ, թե ուրիշ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ գալ համաձայնության»։ 

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է ցավով նշեմ, որ խնդիրներ դեռ շա՜տ են լինելու, ընդ որում ոչ միայն ինտերնետ-կոմունիկացիոն, այլեւ լոգիստիկ, էներգետիկ, պարենային, քաղաքական և այլն։

Պատրաստվել ու անակնկալներից չվախենալ, որովհետև սա եղել է մեր ընտրությունը` հանդուրժել ու հաշտվել ստեղծված անտանելի և նվաստացուցիչ իրավիճակի հետ։

Համենայնդեպս, ժողովրդի մի հատված հաշտ է սրա հետ, ուրեմն պետք է անցնենք այս աղետի միջով»:

Աղբյուրը` Արա Պողոսյան

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները;

Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։

24-ը վերջնաժամկետ․ ադրբեջանցիները մտնելու են Տավուշ․ Գառնիկ Դանիելյան.

Տեսանյութ

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով՝ նշելով, թե պատմական խաղաղության կնքման շուրջ առաջընթաց կա․

«Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին պատմական համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,-ասվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը ներկայացրել է Տավուշում «սահմանազատման» հետևանքով ստեղծված իրավիճակը․

«Ինչ է ասում Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։

Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

Իրականությունը:

Սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջանին է անցելու Կիրանցով անցնող ճանապարհի մոտ 800 մետրանոց հատվածը:(լուսանկար 2):

Իսկ Կիրանցով անցնող նոր կառուցվող ճանապարհը դեռ պատրաստ չէ»։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը:
 Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ 

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆոտո

Իրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York Times

Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան