Live24
Մայիսի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները, որոնք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում» ձևակերպումը, որը թեև իրավիճակի դիվանագիտական սահմանումն է, սակայն իր մեջ խնդրի ողջ էությունը ներառում է:

Ավելին, նախագահը նաև հստակ նշեց, որ թեման առավել բարդ ու խորն է, որովհետև եթե արտաքուստ թեման ներքաղաքական հարթությունում է, սակայն միջազգային դերակատարների վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում:

Սակայն իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահին, իրենց անօրինական գործելու քարտ բլանշ է տված, ապա դա ոչ միայն բացառապես այս փուլի համար է, այլ հետագայում չի ազատելու իրավական պատասխանատվությունից»:

Դեպի Գյումրի. Սրբազան շարժման ավտոերթի երկարությունը

 

 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձը՝  Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․
«Սիրելի երեխաներ,
շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ձեզանից յուրաքանչյուրը նոր լույս, նոր իմաստ և իմաստնություն է բերում մեր կյանք:
Խոստանում եմ, որ ջանք չեմ խնայելու, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ, անվտանգ, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Այսօրվա մեր ամեն քայլի նպատակն է, որ դուք լինեք պաշտպանված, ունենաք անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մանուկներ»։ 

Գյումրիում տեղեկություն է շրջանառվում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր պատրաստվում է գնալ Գյումրի։

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ այս պահին քաղաքում անվտանգային միջոցառումներ են իրականացվում։

«Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հավաքվում են ՔՊ-ական պատգամավորներ, Գյումրեցի «կարկառուն» ՔՊ-ականներ։ Նրանք այստեղ միայն նման դեպքում են հավաքվում։ Կարծում եմ, այո, Աննա Հակոբյանը այցը նույնպես տեղի է ունենալու»։

Նշենք, որ Հակոբյանը ևս պատրաստվում է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը։

Այսօր Գյումրի է մեկնել նաեւ Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը, որտեղ ժամը 18-ին նախատեսված է հանրահավաք, մինչ այդ՝ ժամը 14:00-ին, նախատեսված է Սրբազանի մասնակցությունը Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը։

Հարցին, թե արդյոք նույն մանկական միջոցառման մասին է խոսքը, որին նաեւ Սրբազանն է պատրաստվում մասնակցել՝ Կարապետյանն ասաց, որ թերևս այո։

«Կարծում եմ՝ Գյումրիում այսօր հետաքրքիր օր է սպասում։ Հարցն այն է, որ տեղեկություն էինք ստացել, որ որոշ մարդիկ սադրանքներ էին նախապատրաստում, ում մասին որ տեղեկացել ենք, «դեմն առել ենք», հուսամ այլ սադրիչներ չեն լինի»,-ասաց Կարապետյանը։

Ջենիֆեր Լոպեսը չեղարկում է իր շրջագայությունը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար եւ շատ ընկճված է այս որոշման համար։

Աղբյուրները հայտնում են, որ 54-ամյա Լոպեսը չեղյալ է հայտարարել շրջագայությունը անձնական կյանքում դժվար ժամանակաշրջանի պատճառով, քանի որ նրա հարաբերությունները ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ, ըստ տեղեկությունների, գնում են դեպի խափանում, հայտնում է Page Six-ը:

Լոպեսը հայտարարել է շրջագայության չեղարկման մասին իր «On theJLo» տեղեկագրի միջոցով: «Ես շատ տխուր ու նեղված եմ այն փաստից, որ հիասթափեցրել եմ ձեզ: Խնդրում եմ, իմացեք, որ ես դա չէի անի, եթե դա շատ անհրաժեշտ չլիներ: Խոստանում եմ, որ կուղղեմ դա, եւ մենք բոլորս նորից միասին կլինենք: Ես բոլորիդ շատ եմ սիրում։ Կտեսնվենք…»:

Աղբյուրները պնդում են, որ երգչուհու որոշումը պայմանավորված է ոչ թե տոմսերի վատ վաճառքով, այլ անձնական պատճառներով եւ երեխաների հետ լինելու ցանկությամբ:

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Ոստիկանները գետնին ընկած Սրբազանին ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին։

Գառնիկ Դանիելյան

Մանրամասները՝ տեսանյութում

Գյումրի ենք գնում, վերջիվերջո գյումրեցի եմ.

Բագրատ սրբազան

Էդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքերը բարձրացրել, հանձնվում է.

Սերժ Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆոտո

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը

Եթե Ռուսաստանը հաղթի, Փաշինյանը կրկին կփորձի ջերմացնել հարաբերությունները․ Շարմազանով

Ադրբեջանին բաժին է ընկնում ԵՄ գազի ընդհանուր ներմուծման ընդամենը մոտ 3%-ը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

Տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն Օմանում. Իրանի արտգործնախարարը հաստատել է

Բացառիկ կադրեր․ Ինչպես են 1945 թվականին հայ զինվորները քոչարի պարում Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ

«Ակնհայտ սուտ պնդում է»․ Փաշինյանի խոսնակը պարզաբանում է տարածել

Եմենցի հուսիթները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Հայաստանում բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով

Հնդկաստանում դադարեցնում են դեպի Ադրբեջան տուրփաթեթների վաճառքը՝ Պակիստանին աջակցելու համար

Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրшվորներ