Live24
Մայիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը:

Այս կապակցությամբ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Վարչապետը` դիմելով երեխաներին, կարևորել է վերջիններիս համար բարձրորակ կրթության ապահովումը, ինչը կնպաստի, որպեսզի նրանք առաջին հերթին վայելեն կյանքը:

«Կյանքն այնքան բարդ բան է՝ տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Բայց մենք պետք է երեխաներին կարողանանք պատրաստել լիարժեք կյանքի՝ լիաթոք ապրելու այդ կյանքը, վայելելու այդ կյանքը և փոխանցելու այդ կյանքի տրամաբանությունն ու լիցքն ուրիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը»:

 «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է:

Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում:

Ազգային ճակատը հաղորդում է.

Ի աջակցություն մեր պայքարի ձերբակալված ընկերների՝ այս պահին քաղաքացիները հավաքվում են ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5)։

Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։ Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որի շրջանակներում 28 անձ տեղափոխվել է Ոստիկանության բաժին

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։

Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվում են նաև առերևույթ զանգվածային անկարգությունների ընթացքի նկարագրությանը վերաբերող, համացանցում առկա տեսանյութերը։

Կատարվում է նախաքննություն: Ոստիկանությանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վաղը ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում: Այս մասին այսօր` հունիսի 31-ին, հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին` մեծ հանրահավաք»,- հայտարարեց նա:

«Ասում եք` կտրող ծակող գործիքներով 2 ոստիկան է վիրավորվել, եթե եղել է, դուք եք արել:

Ես չեմ էլ հավատում, որ եղել է նման բան, եթե կա, նկարները հրապարակեք:

Անողներն էլ դուք եք հենց եղել: Երեկ մեկը լանցետով մերոնցից մեկի երեսը վնասել են:

Դուք եք դա արել, դուք եք միայն դրան ընդունակ:

Ձեռքը, որ խոստացել ես կտրել ու չես կտրել, բարոյական իմաստով մենք ենք կտրելու:

Ու ոչ թե մեկ, այլ երկու ձեռքերդ:

Տղա ջան, ես քեզ ասել եմ` դու էլ գիտես, թե քո խոփը որ քարին ա դեմ առել»,-ասել է Սրբազանը:

 

Աստղաբանները վստահ են, որ այս տարվա հունիսի սկիզբը նշանակալից է լինելու։ Կենդանակերպի 3 համաստեղությունների ներկայացուցիչներ կկարողանան ֆինանսական հաջողությունների հասնել, փոխանցում է Մեդիահաբը։ Նրանք կկարողանան լուծել նյութական խնդիրները։

Խեցգետին, ձեզ մի շարք դրական փոփոխություններ են սպասվում։ Փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր կարիերային։ Եկամտի նոր աղբյուր ստանալու հնարավորություն կունենաք։ Ավելի հաճախ ապավինեք ինտուիցիային, վստահեք տիեզերքի հուշումներին: Լավ նորություններ կստանաք հին գործընկերներից ու ընկերներից։

Կույսեր, ուշադիր եղեք ձեր առողջության մասին։ Պետք է հետևել առօրյային և առողջ ապրելակերպ վարել։ Ձեր մասին հոգ տանելը կօգնի ձեզ ավելի արդյունավետ դառնալ ցանկացած գործունեության մեջ: Ձեր առջեւ դրեք հավակնոտ նպատակներ։ Որոշեք, թե ինչ եք ուզում անել ապագայում: Հարստանալու հնարավորություն կունենաք։

Կշեռքներ, դուք կկարողանաք ազատվել դժվարություններից ու խնդիրներից։ Այն, ինչ խանգարեց ձեզ խաղաղ ապրելու, կմնա անցյալում։ Միգուցե դուք կփոխեք աշխատանքը: Բարձրագույն ուժերը կաջակցեն ձեզ ամեն ինչում։ Ձեզ սպասվում են հաճելի գործուղումներ։

Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետեւի՝ Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած անարգանքին եւ ցաւալի դէպքի արձագանգներուն։
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներու զօրակցութեան տրամաբանութեամբ արժեւորումը տարակոյս չի թողուր, որ մտահոգիչ նման դէպքերը պէտք չէ երբեք կրկնուին։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անձին մէջ կը մարմնաւորուի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւ անոր աշխարհացրիւ հօտի խղճի ու պաշտամունքի ազատութիւնը։ Ամէն տեսակ քաղաքական հանգամանքէ անկախ՝ քաղաքակիրթ աշխարհի որդեգրած արժէքներուն դէմ ոտնձգութիւնը, դժբախտաբար, անհեռանկար է Հայաստանի տեսակէտէ։
Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը բաժնէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն կողմէ արտայայտուած դիրքորոշումը եւ հայ աշխարհին մէջ յառաջացած պոռթկումը՝ կրկնելով իր ամբողջական զօրակցութիւնը ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ անոր Գահակալին։
 
Կ՚աղօթենք շարականի բառերով. «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան. Ամէն։
 
31 Մայիս 2024
14533
ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը․

«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ․

Մայիսի 27-ի առավոտյան Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գրասենյակի առջև, հերթական բողոքի ցույցերի ընթացքում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների (առավել հայտնի որպես «կարմիր բերետներ ») և «Հայաստան » ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի միջև տեղի ունեցավ վիճաբանություն, որը վերածվեց ֆիզիկական հաշվեհարդարի։ Հատուկ նշանակության գումարտակի շուրջ 30 ոստիկաններ շրջապատեցին նրան և բոլոր կողմերից հարվածներ հասցնելով և հայհոյելով դաժան ծեծի ենթարկեցին։ Այնուհետև, պատգամավորին զրկեցին ազատությունից՝ տեղափոխելով ոստիկանական մեքենա։
Այս գործողություններում, ի թիվս այլ իրավախախտումների, ակնհայտորեն առկա էին ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգման հատկանիշներ։
 
Տարիների ընթացքում ստորաբաժանման վարքը և անպատժելիությունը հանգեցրել է վերջիններիս կողմից մարդու իրավունքների բացարձակ անտեսման։ Նման պայմաններում «Կարմիր բերետների» գործելաոճը համատեղելի չէ խաղաղ հավաքների վարչարարության հետ։
 
Հաշվի առնելով այս հանգամանքները, պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը։
 
Ամբողջական հայտարարությունը՝ հղումով

Ֆոտո

Ուկրաինայի հարցում որոշում կայացնելու պահը մոտենում է. Թրամփ

Քիչ առաջ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց․ Տիգրան Աբրահամյան

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է բարձրացել. Հռոմի պապը դեռ չի ընտրվել

Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am

Մերցը և Մակրոնը կստեղծեն պաշտպանության և անվտանգության խորհուրդ. Euronews

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա

Երևանի դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել

Ալիևը չի մեկնի Մոսկվա

«Եթե վաղը չնախաձեռնեն անվստահություն հայտնելու գործընթաց, ուրեմն վաստակել են այն, ինչ ստանում են». Էդգար Ղազարյան

Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը

Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել

Վատիկանում մեկնարկել է նոր պապի ընտրության կոնկլավը

Համբալներ, վախկոտներ, վեր ընգի տեղդ. Գալյանն ու Ջուլհակյանը փորձում են հանգստացնել Փաշինյանին. Տեսանյութ

Սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․Փաշինյանը հունից դուրս եկավ, թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. Տեսանյութ