Պաշտոնների բաժանմանը զուգահեռ լավ կլինի, որ մեկնումեկը խոսի այս թեմայով. Աշոտյան

Ու մեր օրենսդիր մարմնից մի քաղաքական ուղերձ դուրս գա

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս օրերին լրանում է 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցը։ Վաղը Աժ-ում պաշտոնների բաժանմանը զուգահեռ լավ կլինի, որ մեկնումեկը խոսի այս թեմայով։ Ու մեր օրենսդիր մարմնից մի քաղաքական ուղերձ դուրս գա»,-նշել է նա: