«Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանին ընդառաջ

HBO-ի ղեկավարը կիսվել է տպավորություններով

Ամերիկյան HBO հեռուստաալիքի ղեկավար Ռիչարդ Պլեփլերը բացահայտել է,թե  ինչպիսին է լինելու «Գահերի խաղը» հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը՝ նկատելով, որ դա ավելի շատ նման կլինի ֆիլմի,  այլ յոչ թե սերիալի:
«Ամեն ինչ շատ դիտարժան է: Անձնակազմը, կարելի է ասել, վեց ֆիլմ է նկարահանել: Դրանք դիտելու ընթացքում տպավորությունս այնպիսին էր, որ ֆիլմ եմ դիտում»,-ասել է Պլեփլերը Variety-ի հետ զրույցում՝ խուսափելով այլ մանրամասներից:
Նշվում է, որ ութերորդ եթերաշրջանը բաղկացած է վեց մասից, առաջինը կհեռարձակվի 2019թ. ապրիլին:
««Գահերի խաղ»-ի նշաձողը միշտ էլ բարձր է եղել, բայց այս անգամ անձնակազմը գերազանցել է նույնիսկ այդ նշաձողը: Ես այն երկու անգամ եմ դիտել ու ապշած եմ»,-ասել է Պլեփլերը: