Marvel-ը աճուրդի կհանի Netflix-ի սերիալների սուպերհերոսների հագուստները

Աճուրդը կկայանա 2019թ․ օգոստոսին՝ Լոս Անջելեսում

Marvel-ը, Prop Store աճուրդի տան հետ միասին, վաճառքի կհանի սուպերհերոսների մասին Netflix-ի փակ սերիալներից հագուստներն ու իրերը՝ հայտնում է Esquire-ը։

Աճուրդի կհանվի 750 լոտ, որոնց թվում կլինեն այնպիսի սերիալների ռեկվիզիտներ, ինչպիսին են «Լյուկ Քեյջը», Երկաթե բռունցքը», «Խենթը»։

«Ռեկվիզիտները եւ հագուստները, որոնք ստեղծվել են այդ սերիալների համար, վերակենդանացած կոմիքսների իսկական մարմնավորում են»,- նշել է Marvel Entertainment-ի ներկայացուցիչ Մայք Պասչիուլոն։

Աճուրդը կկայանա 2019թ․ օգոստոսին՝ Լոս Անջելեսում, եւ երկու օր կտեւի։