Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարարության լուծարման մասին

Մենք դեռ քննարկումների փուլում ենք

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք սահմանված աշխատանքային ընթացակարգով՝ ուղարկելով այն ՀՀ արդարադատության նախարարություն։ Մենք դեռ քննարկումների փուլում ենք. նախագիծը, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու է փոփոխությունների՝ տարբեր գերատեսչությունների կարծիքների և առաջարկությունների համադրման արդյունքում»։