Մահացել է ամերիկյան հեռուստասերիալի աստղը

Դերասանի դին հայտնաբերել են Սան Ֆրանցիսկոյի իր տանը

Ամերիկյան դերասան Քրիսթոֆ Սենթ Ջոնը մահացած է հայտնաբերվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող իր տանը։ Նա մահացել է 52 տարեկանում, գրում է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանները մարմնի վրա  բռնության հետքեր չեն հայտնաբերել:

Նշվում է, որ հինգ տարի առաջ Սենթ Ջոնի որդին ինքնասպանություն է գործել:

Հինգ ամիս առաջ դերասանը նշանադրվել էր ռուս մոդել Քսենյա Միխալյովայի հետ։ Պարբերականը հայտնել է նաև, որ 2017-ին Սենթ Ջոնին 72 ժամով հիվանդանոց են տեղափոխել՝ ինքնասպանության փորձի պատճառով:

Սենթ Ջոնն առավել հայտնի է «Երիտասարդ և հանդուգն» սերիալում Նիլ Ուինթերսի դերով: