70-ականների ոճով. Եփրիկյանն ու Վարնավան ծիծաղեցրել են լողազգեստով լուսանկարով

Բոլորովին վերջերս աստղային ընկերուհիները եկել էին Երեւան եւ զվարճացել ընկերների շրջապատում

«Comedy Woman»-ի անդամներ Նատալյա Եփրիկյանն ու Եկատերինա Վարնավան հաճախ են սոցիալական ցանցերում համատեղ զվարճալի լուսանկարներ հրապարակում։

Վերջին լուսանկարը (ամենայն հավանականությամբ, այն արվել է ծրագրի նոր թողարկման նկարահանման ընթացքում) տեղադրել է Վարնավան։ Նրանց ձեռքին սերֆինգի տախտակ է, նրանք 1970-ականների ոճով լողազգեստ են կրում, իսկ Նատալյա Անդրեեւնան՝ նաեւ ծաղկավոր գլխարկ։ Եկատերինան լուսանկարը ստեղծագործական ձեւով է մեկնաբանել. «Victoria’s Secret’-ի ցուցադրություն, 1979թ․։ Ետնաբեմ»: Եփրիկյանը հավելել է․ «Այդ ժամանակ արդեն լողազգեստների վրա այֆոններ էին նկարում»։ Հետեւորդները գնահատել են հումորն ու սկսել մեկնաբանություններ գրել. «Գլուխգործոց լուսանկար», «Ծիծաղեցի, երեխային արթնացրի», «Մոդելների ծանր կյանքն առանց չափազանցումների»։

Բոլորովին վերջերս աստղային ընկերուհիները եկել էին Երեւան եւ զվարճացել ընկերների շրջապատում, գրում  է NEWS.am STYLE