YouTube-ը կարող է վերացնել «դիսլայք» կոճակը

Դրա օգնությամբ ցանկանում են նվազեցնել դիտմամբ որոշ օգտատերերին վնաս պատճառելու հնարավորությունը

YouTube հայտնի տեսահոսթինգի մշակողները քննարկում են «դիսլայք» կոճակի հեռացման հնարավորությունը: Այս մասին հայտնել է համացանցային նախագծերի կառավարման հարթակի տնօրեն Թոմ Լեունգը, գրում է Life-ը:

Նրա խոսքով՝ մշակողների թիմը ձգտում է հեռացնել այն, քանի որ դրա օգնությամբ մի խումբ օգտատերեր կարող էին դիտմամբ նվազեցնել որոշ հոլովակների վարկանիշները՝ հեղինակներին եւ նրանց ալիքներին վնաս պատճառելու նպատակով: Այս գաղափարի շրջանակում քննարկվում է ալիքի սեփականատիրոջ համար ընտրության հնարավորությունը՝ նրա տեսանյութերի տակ թողնել «դիսլայք» կոճակը, թե ոչ:

Քննարկվում է նաեւ տարբերակ, որի դեպքում, նա ով ցանկանում է վատ գնահատական նշել, ստիպված կլինի մի փոքր հարցում անցնել, որի ժամանակ կբացատրի իր ընտրությունը: