ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան է մշակել. Բայդեն

Մանրամասներ

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Մեր դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար փոխադարձ վերադարձի առաջարկություն, որպեսզի երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- նշել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: