Ռուսական կողմը կրակել է ծերանոցի վրա. 56 մարդ մահացել է. Լուգանսկի վարչակազմի ղեկավար

Մանրամասներ
ա

Մարտի 11-ին ռուսական կողմը կրակել է Կրեմեննայում գտնվող ծերանոցի վրա. 56 մարդ մահացել է, մնացած 15-ին առևանգել են։ Այս մասին այսօր թելեգրամյան իր ալիքում հայտնել է Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է Ukrinform-ը։

«Մարտի 11-ին ռուսները տանկից կրակել են Կրեմեննայում գտնվող ծերանոցի վրա։ Ցինիկորեն և միտումնավոր, տանկը քշեցին, դրեցին տան դիմաց ու սկսեցին կրակել։ Այս տանը ապրողները՝ 56 հոգի, տեղում մահացել են։ 15 փրկվածները առևանգվել են և տարվել Սվատովոյի տարածք»,- աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնել է Գայդայը և հավելել, որ «ողբերգության վայր հասնելը դեռևս անհնար է»: