Պատերազմը պետք է վերջացնել, պետք է նստել առարկայական և անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Մանրամասներ
ա

Պատերազմը պետք է վերջացնել, պետք է նստել առարկայական եւ անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում, տեղեկացրել է УНИАН-ը։

«Պատերազմը պետք է վերջացնել։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Անկեղծ, առարկայական, մարդկանց շահերից բխող բանակցությունների, այլ ոչ թե հնացած սպանիչ հավակնությունների»,- նշել է նա։

Զելենսկին ասել է, որ խոսել է վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ «Մենք Նիդեռլանդների հետ հարաբերությունների նոր էջ ենք բացում, շնորհակալություն աջակցության համար»,- ասել է նա։

Բացի այդ, պետության ղեկավարը խոսել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի, Լյուքսեմբուրգի վաչապետ  Քսավիե Բեթելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Աջակցություն ունենք։ Ըմբռնում ունենք»,- ընդգծել է նա։

Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին, որոնք աջակցում են ուկրաինացիներին՝ փողոցներ դուրս գալով եւ բողոքելով։