Սիրիայի դեմ պատժամիջոցները ընդլայնվել են

ԵՄ խորհուրդը նոր որոշում է ընդունել

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ սեւ ցուցակում հավելելով 11 ֆիզիկական անձանց եւ 5 ընկերությունների: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածվել է Բրյուսելում միության 28 երկրների ԱԳ նախարարների նիստի արդյունքներով:

«Խորհուրդը 11 հայտնի բիզնեսմենների եւ 5 կազմակերպությունների հավելել է նրանց ցանկում, որոնց վրա տարածվում են սիրիական ռեժիմի եւ նրա կողմնակիցների դեմ սահմանված պատժամիջոցները»,- նշված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: