Դավիթ Տոնոյանը երկուշաբթի օրը կարող է ազատ արձակվել

Մանրամասներ

ա

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկուշաբթի օրը կարող է ազատ արձակվել։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նրա, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11։00-ին։

Հիշեցնենք, որ Տոնոյանի համար անձնական երաշխավորությամբ են հանդես եկել ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։