Ալմաթիի բոլոր վարչական շենքերը մաքրվել են ահաբեկիչներից, շատ ահաբեկիչներ ոչնչացվել են

Մանրամասներ

1

Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը հայտարարել է, որ երկրի բոլոր շրջաններում իրավակարգը վերականգնված է, իրավիճակը կայունանում է։

Նա նաև հայտնել է, որ Ալմաթիում հունվարի 6-ին օպերացիայի ռազմական մասն իրագործվել է Арыстан, Арлан, Беркут ստորաբաժանումների ու ՊՆ-ի միջոցներով։

Աբաևի խոսքերով, Ալմաթիի բոլոր վարչական շենքերը մաքրվել են ահաբեկիչներից, շատ ահաբեկիչներ ոչնչացվել են, կամ՝ ձերբակալվել, նրանց ինքնությունը պարզվում է։