Ղազախստանի տարածքում տեղադրվել է 70 շուրջօրյա դիտակետ. ՆԳՆ

Մանրամասներ

ա

Ղազախստանի իրավապահ մարմինները հանրապետության տարածքում տեղադրել են 70 շուրջօրյա դիտակետ տեղի ունեցող անկարգությունների պատճառով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«Հանրապետությունում իրականացվում են միջոցառումներ մտցված արտակարգ դրության շրջանակում։ Բոլոր ակիմատները (քաղաքապետարանները) ազատված են ցուցարարներից եւ վերցված են ուժեղացված պաշտպանության ներքո։ Երկրի տարածքում տեղադրվել է 70 շուրջօրյա դիտակետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացնում է Хабар 24 հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը, Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի շուրջ տեղակայվել է 6 դիտակետ։ Դրանք գտնվում են Կարագանդայի, Կոսշիի, Կոկշեթաուի, Պավլոդարի, Կորգալժին եւ Աստրախանկա գյուղերի ուղղությամբ։