Զասը նշել է, թե որ դեպքում ՀԱՊԿ խաղաղապահներն իրավունք կունենան զենք կիրառել

Մանրամասներ

ա

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահներն իրավունք ունեն զենք կիրառել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատարի թեկնածություն արդեն կա, սակայն որոշումը դեռ պաշտոնական չէ, ասել է Զասը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կկազմեն մոտ 2,5 հազար մարդ, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են ավելացվել։ Զասը նաև նշել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահները ըստ անհրաժեշտության կբաշխվեն Ղազախստանի քաղաքներում։