Պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Առաջին կիսաքայլը կատարված է

Մանրամասներ

1

Վարչապետի վերջին հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ նա պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Ինքն այդ ուղղությամբ առաջին կիսաքայլը կատարեց, եւ Արցախից չէին կարող չարձագանքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Եթե Հայաստանն էլ հրաժարվի, ապա վերջին հույսն է կորում, եւ իրենք Ադրբեջանում չեն կարող այդտեղ ապրել, պետք է դուրս գան: Դա ստիպեց նրանց արձագանքել: Եթե Արցախի հանրությունը պահանջում է, որ այդ հայտարարությունն արվի, ապա կապ չունի, թե Արցախի ղեկավարն ով է, այդ հայտարարությունը պետք է արվեր»,-ասաց նա: