Ցուցարարները զինաթափել են ոստիկաններին. ջախջախել են «Միր» հեռուստաալիքի գրասենյակը

Մանրամասներ

1

Ալմաթիում ցուցարարները զինաթափել են ոստիկաններին. ջախջախել են «Միր» հեռուստաալիքի գրասենյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքում ոստիկաններ չեն նկատվում, կենտրոնում հավաքվում են մի քանի հազար ցուցարարներ, նրանց ձեռքին մետաղյա ձողեր են, ոմանց մոտ հրազենային զենք կա։ 

Հաղորդվում է նաեւ, որ ցուցարարները Ալմաթիում անկարգությունների ժամանակ հարձակվել են «Միր» հեռուստաալիքի գրասենյակի վրա, ոչնչացվել է տեխնիկան, բոլոր աշխատակիցները տարհանվել են։