Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Z Flip 3 «օլիմպիական» սմարթֆոնը՝ 1260 դոլարով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Samsung ընկերությունը ներկայացրել է հատուկ ծալովի սմարթֆոն, գրում է gagadget.com-ը։

Անվանումից հասկանալի է, որ այս տարբերակը նվիրված է Օլիմպիական խաղերին, իսկ եթե ավելի ստույգ՝ ձմեռային Օլիմպիադային, որն անցկացվելու է Պեկինում փետրվարի 4-20-ը։ Samsung Galaxy Z Flip 3 հատուկ թողարկումը հասանելի է Winter Dream White գույնով, բայց ընկերությունը որոշել է պահպանել հետնամասի երկգույն երանգավորումը։ Հակառակ կողմի վերին մասը, որտեղ գտնվում  են խցիկի օպտիկական մոդուլները, սեւ գույնի է։

Սմարթֆոնի շրջանակը եւ ծալատեղի կապը ոսկեգույն են։ Ինչ վերաբերում է ծրագրային մասին, այն ստեղծողները ավելացրել են ոճային պաստառներ, թեմա, հավելվածների պիկտոգրեր եւ ոճային ժամացույց արգելափակման էկրանի համար։

Galaxy Z Flip 3 Olympic Games Edition-ը Չինաստանում վաճառվելու է  1260 դոլարով՝ սկսած 2022թ. հունվարի 15-ից։ Ընկերությունը նաեւ գնորդների համար պատրաստել է United Set հավաքածու, որը ներառում է Samsung M7 4K սմարթ-մոնիտոր։ Արժեքը 1 565 դոլար է։